Array ( [mr_id] => 84670 [mr_node] => 75355 [mr_media] => 75695 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75695 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75695.jpg [media_name] => Alla Hamerg - Copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-12 18:15:17 )
Facebook Instagram Youtube
Համերգ՝ Արագածի գագաթին. Dj Ocean-ն առաջին անգամ նվագել է Արագածի 3200 մ բարձրության վրա
Ալբերտ Կուրշուդյանը խոստովանում է, այստեղ` այս բարձունքին նվագելը բարդ է. կա ձայնը ու երաժշտությունը տարածության մեջ ճիշտ կարգավորելու խնդիր՝ ճնշման տատանումների պատճառով:

Dj Ocean-ը 1 ժամ 40 րոպե նվագեց բացառիկ պայմաններում՝ 3200 մետր բարձրության վրա: Անդերգրաունդ երաժշտություն Արագածի վրա ու այս եղանակային բարդ պայամններում առանց ընդմիջումների և խնդիրների նվագելուց հետո դիջեյը կհայտնվի Գինեսի ռեկորդների հայկական գրքում:

Խնդիրը հեշտ չէ : Դիջեյը և ստեղծագործական թիմը Արագած լեռան բարձունքին են՝ մոտ 3200 մ. բարձրության վրա: Ալբերտ Կուրշուդյանը խոստովանում է, այստեղ` այս բարձունքին նվագելը բարդ է. կա ձայնը ու երաժշտությունը տարածության մեջ ճիշտ կարգավորելու խնդիր՝ ճնշման տատանումների պատճառով: 

Մինչև հիմա մասնակվում էր դիջեյական ավանդական բոլոր իրադարձություններին, հետո որոշեց, կանի այն, ինչը դեռ ոչ մի հայ դիջեյ չի արել: Հայաստանում այսպիսի ռեկորդ դեռ չի եղել: Դյուցաղունների հայկական ասոցիացկայի նախագահը հաստատում է` չի եղել: Եկել են` տեսնելու: Ստացվի` կգարնցեն ռեկորդների գրքում:

Ստացվեց, Dj Ocean-ը ռեկորդակիր դիջեյ է: Այս ռեկորդը գրանցելուց հետո Dj Ocean-ը կմտածի նոր ռեկորդների մասին, բայց մինչև այդ, սեպտեմբերին սպասվում է մեծ պեմիերա-