Array ( [mr_id] => 84680 [mr_node] => 75356 [mr_media] => 73243 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73243 [media_album] => 10 [media_path] => media/2019/02/73243.jpg [media_name] => AJ Im qayl copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-02 16:36:21 )
Facebook Instagram Youtube
«Իմ քայլը» մտահոգիչ է համարել դատավորների ժողովում ԲԴԽ անդամների ընտրությունը
«Իմ քայլը» խմբակցությունը չի շտապում դիրքորոշում հայտնել Սահմանադրական դատարանի վերաբերյալ:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մտահոգիչ է համարում նախօրեին դատավորների ժողովում ԲԴԽ անդամների ընտրությունը: Այս համատեքստում Լիլիթ Մակունցը համարում է, որ առաջինը ԲԴԽ-ն պետք է անցնի վեթինգով, որովհետեւ հենց այդ մարմինն է զբաղվելու դատավորների վեթինգով: 

Դատավոների ընդհանուր ժողովն ընտրեց ԲԴԽ երկու անդամի, բացի նույն ժողովի ընթացքում երդվեց նաև Նախշուն Տավարացյանը, որն 9 ամիս առաջ էր ընտրվել ու հրաժարական ներկայացրել: Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի համար տեղի ունեցածն անհասկանալի է: 

Վլադիմիր Վարդանյանի կարծիքով՝ դատավորների ժողովում տեղի ունեցածը չի կարող բարձրացնել ԲԴԽ-ի հեղինակությունը: 

«Իմ քայլը» խմբակցությունը չի շտապում դիրքորոշում հայտնել Սահմանադրական դատարանի վերաբերյալ, որտեղ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը հայտարարել էր, թե ՍԴ-ում ճգնաժամ կա: Լիլիթ Մակունցի պնդմամբ՝ այդ հարցը խիստ մասնագիտական է և իրենց խմբակցությունը դիրքորոշում կհայտնի մինչև սեպտեմբեր: