Array ( [mr_id] => 85530 [mr_node] => 75786 [mr_media] => 76075 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76075 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76075.jpg [media_name] => hqdefault (1).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-02 16:52:09 )
Facebook Instagram Youtube
WCIT 2019. Հոկտեմբերի 6-9-ին Հայաստանը կհյուրընկալի WCIT 2019-ը
Առաջին անգամ ստարտափերների համար WCIT 2019-ում կլինեն կայծակնային ռաունդներ:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովն առաջին անգամ կհյուրընկալի Հայաստանը: Չինաստանից ու Հնդկաստանից, Թայվանից ու Բրազիլիայից հետո: Սա տեխնոաշխարհի թոփ կոնգրեսն է՝ Երևան կգան 90 երկրների 500 տեխնոհսկաների ներկայացուցիչներ: 

Այս ինդուստրիայում ամենամեծ ընկերությունները և ամենաազդեցիկ մարդիկ երեք օր՝ հոկտեմբերի 6-ից 9-ը կլինեն Երևանում: Մարզահամերգային համալիրը կդառնա Երևանի այթի կենտրոնը: 

Կոնգրեսի պատմության մեջ առաջին անգամ հայկական կողմի առաջարկով կլինի մրցութային նոր ձևաչափ: Կայծակնային բաթլները նորարարների և ստարտափերների համար են: Կազմակերպիչները սա հատուկ են մտածել՝ գլոբալ առաջատարների առաջ 3-4 րոպե ներկայանալու հնարավորություն տալով Հայաստանի տեխնոինդուստրիայի սկսնակներին: Հայտերն արդեն ընդունվում են: 

Դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի մեկն է: դրանից հետո միջազգային կոմիտեն կընտրի 15 լավագույններին, որոնք էլ հնարավորություն կունենան իրենց պրոդուկտը ներկայացնել համաժողովի բոլոր մասնակիցների՝ 90 երկրներից 500 ընկերությունների ներկայացուցիչների առաջ: 

Մրցանակային ֆոնդը կազմելու են Հայաստանի տեխնոընկերությունները: 100.000 և ավելի դոլարը բաժին կհասնի լավագույն երեք ստարտափերներին: