Array ( [mr_id] => 85542 [mr_node] => 75787 [mr_media] => 76076 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76076 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76076.jpg [media_name] => Lian Nikoli Live.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-02 17:11:51 )
Facebook Instagram Youtube
Օրվա սոցցանցային նորությունները՝ վարչապետի գրառումից մինչև ռեկտորի հրաժարականը
Փաշինյանը Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Սևանի ափից հայտնել է, որ պատրաստվում է համահայկական խաղերի բացմանն ընդառաջ մեկնել Արցախ:

Արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Սևանի ափից հայտնել է, որ պատրաստվում է համահայկական խաղերի բացմանն ընդառաջ մեկնել Արցախ և Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մասնակցել Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության հանրահավաքին:

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Հյուսիս-Հարավ ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերով հարուցված քրեական գործով կա 2 կալանավորված: Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս, ընկերությունը խուսափել է վճարել մոտ 520 միլիոն դրամի հարկային պարտավորություն:

Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ քրեական հետապնդման ենթարկվող ոստիկանների հարցով: Գործող օրենսդրությամբ ոստիկանը քրեական գործի ընթացքում զրկվում է աշխատավարձի վճարման, սեփական նախաձեռնությամբ ծառայությունից ազատվելու հնարավորություններից: Մինչդեռ նրա մեղքը դատական ակտով դեռ ապացուցման կարիք է ունենում: 

Ողբերգական դեպք Արարատի մարզում: Վեդի քաղաքի բժշկական կենտրոնում նորածին է մահացել, բժիշկներին չի հաջողվել փրկել նաև 29-ամյա ծննդկանի կյանքը: Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

Եվ, հրաժարական է տվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը: Նա ԲՈՒՀ-ի ռեկտորի պաշտոնը զբաղեցնում էր 20 տարի: