Array ( [mr_id] => 85565 [mr_node] => 75795 [mr_media] => 76085 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76085 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76085.jpg [media_name] => Shaqe paytyun nor manramasner copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-03 15:14:16 )
Facebook Instagram Youtube
Երևան-Սևան մայրուղու պայթյունի հանգամանքները բացահայտված են՝ կան ձերբակալվածներ
Շամշյանը հաջողացրել է ֆիքսել ձերբակալվածներին բերման ենթարկելու պահը:

Շաբաթվա քրեական պատմության մանրամասները ժամով ու սցենարով հայտնի է: Երևան-Սևան մայրուղու պայթյունի հանքամանքները քննչականը համարում է բացահայտված: 

Շամշյանը հաջողացրել է ֆիքսել ձերբակալվածներին բերման ենթարկելու պահը: Քննչական կոմիտեն հրապարակել է նրանց ծննդյան տարեթվերը, Շամշյանը՝ անուններն ու բնակության վայրը: Երեք հոգի են, երեքն էլ Շիրակից: Ֆոտոլրագրողը տեղեկություններ ունի, որ կասկածյալները նախկին դատապարտյալներ են. նրանց են կասկածում կամրջի տակ պայթուցիկ տեղադրելու մեջ, որը պայթեցրել են այն ժամանակ, երբ այդտեղով անցել է գործարար Մելիք Մանուկյանի Ռենջ Ռովերն ու նրա թիկնապահների Նիսսան Պատրուլը: Այդ մեքենաների մեջ գտնվել է չորս հոգի, որոնք ճանաչվել են տուժող: Զոհ չկա: 

Մելիք Մանուկյանը  Ռենջ Ռովերի մեջ չի եղել: Ֆոտոլրագրողի տվյալով, այն վարել է ոչ թե գործարարի որդին, այլ թիկնապահներից մեկը՝ աբովյանցի Մարկոս Մարկոսյանը: Նա ևս ձերբակալվել է, որովհետև դեպքի վայրից դիմել էր փախուստի՝ պայթյունից վնասված Ռենջ Ռովերով: 

Ոստիկաններին օպերատիվ հետախուզական միջոցառումները տարել են դեպքի վայրի հարևանությամբ գտնվող ռեստորան, որը չի գործում: Այդտեղ հայտնաբերել են տեխնիկական միջոցներ, ինչից պարզ է դառնում, որ պայթյունը հեռակառավարվել է հենց այդ շինությունից: 

Շշի Մելոյի ապակյա տարաների գործարանի մոտ տեղի ունեցած պայթյունից կամրջի մի հատված փլուզվել էր: Ճանապարհը ժամերով միակողմանի փակ էր, որն այժմ ամբողջությամբ երթևեկելի է: