Array ( [mr_id] => 85547 [mr_node] => 75796 [mr_media] => 76084 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76084 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76084.jpg [media_name] => Davo sochii hayer copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-03 15:09:40 )
Facebook Instagram Youtube
Սոչիի օդանավակայանի սկանդալը՝ հրապարակվել է հայ աշխատակիցներին հեռացնելու մասին խոսակցությունը
Հրապարակվել է Սոչիի օդանավակայանի հայ աշխատակցուհու և ղեկավարի զրույցի ձայնագրությունը:

Սոչիի օդանավակայանում մեծ սկանդալ է: Այստեղ աշխատող ռուսաստանի քաղաքացի 29 հայեր դիմել են Ռուսաստանի նախագահին՝ ահազանգելով, որ իրենց աշխատանքից ազատում են հայ լինելու պատճառով:
«Ազգությամբ պայմանավորված արդեն 2-րդ տարին է ընթանում է աշխատակիցների զտում: Բոլոր հնարավոր միջոցներով ազատվում են հայկական ազգանուններով աշխատողներից: Խնդիրը վերաբերում է 200 մարդու, որից 100-ն արդեն ազատվել են: Ժողովների ժամանակ բոլորի ներկայությամբ հայտարարում են, որ նույնիսկ ռուսական ազգանուններով, բայց հայկական արմատներով աշխատակիցները պետք է հեռանան մինչև սեպտեմբերի 1-ը»:

Սոչիի օդանավակայանի ղեկավարությունը խնդրին արձագանքել է 2 օր անց՝ հայտարարելով, որ խնդրին ազգային բնույթ տալը օդաավակայանի համար վիրավորական է:

«Վերջերս օդանավակայանի հետ աշխատանքային հարաբերությունները խզած աշխատակիցների փոքր խումբը, անձնական նպատակներով, դիտավորյալ օգտագործելով ազգային պատկանելությունը, հատուկ պայմաններ է պահանջել: Մենք համարում ենք, որ այս խմբի քայլերը ոչ միայն իրավաչափ չեն, այլև հրահրում են ազգամիջյան բնույթի տարաձայնություններ, ինչն անթույլատրելի է»:

Այս պատասխանից հետո, այսօր համացանցում տարածվել է օդանավակայանի հայ աշխատակցուհու ու ղեկավարության ներկայացուցիչ մի կնոջ խոսակցության ձայնագրությունը: Օդանավակայանի ներկայացուցչը աղջկան կշտամբում է չլռելու և հայերի ահազանգին միանալու համար:

Ձայնագրությունից:

1 - Մեզ մոտ չեն սիրում, որ ինչ-որ մեկը դժգոհում է: Պետք էր սպասել ու լռել: Ինչո՞ւ էիր խառնվում:

2 - Իմ հարցը դեռ լուծված չէր:

1 - Լուծված չէր, նստեիր, լռեիր ու սպասեիր: Խաչինյանն էլ էր նեղվել, լաց էր լինում, բայց լռում էր չէ: Ու եթե մյուներն էլ լռեին, այլ կերպ կարող էր լինել:

Օդանավակայանի հետ է կապվել Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը: Խոսել են խնդրի բոլոր կողմերի հետ, ստացել են պարզաբանումներ, հարցը դեսպանատան ուշադրության կենտրոնում է: