Array ( [mr_id] => 85558 [mr_node] => 75798 [mr_media] => 61385 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 61385 [media_album] => 7 [media_path] => media/2016/05/61385.jpg [media_name] => 042858201617.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-05-03 15:41:20 )
Facebook Instagram Youtube
Սիրիայի կառավարությունն ու ընդդիմությունը պայմանավորվել են հրադադար հաստատել Իդլիբում
Ասադականները այս նոր հրադադարով ստուգում են Թուրքիայի մտադրությունները:

Սիրիայի կառավարական ուժերն ու զինյալները համաձայնել են հրադադար հաստատել Իդլիբում, որտեղ միջազգային կազմակերպությունների տվյալներով վերջին մեկ ամսում սպանվել է 500 մարդ: Իդլիբը Սիրիայի տարածքում ահաբեկիչների վերջին հետակետն է, որտեղ Սիրիայի կառավարությունը փորձում է վերահսկողություն վերահաստատել: Կրակը դադարեցնելու մասին կողմերը պայմանավորվել են Նուր-Սուլթանում: Սիրիայի դաշնակից Ռուսաստանի հատուկ բանագնացն էլ նկատում է՝ ամեն ինչ կախված է ընդդիմությունից, որը պետք է Իդլիբից հեռացնի ռադիկալ խմբավորումներին և ծանր տեխնիկան: Ոչ ոք չի մոռանում թուրքական գործոնի մասին: Ասադականները այս նոր հրադադարով ստուգում են Թուրքիայի մտադրությունները: Մոսկվան առաջարկում է օգնել Անկարային:

Հրադադարի նոր համաձայնության մասով դեռ չհստակեցված տեխնիական հարցեր կան և նկատվում է թերահավատություն, թե այն կպահպանվի: Աստանայի ձևաչափով նման հաջորդ հանդիպումը հոկտեմբերին է, բայց Մոսկվան հայտարարել է, որ մտադիր է սեպտեմբերի կեսին Անկարայում եռակողմ հանդիպում կազմակերպել երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի հետ: