Array ( [mr_id] => 85576 [mr_node] => 75802 [mr_media] => 76090 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76090 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76090.jpg [media_name] => 081a6de3b56237728699838667555c63.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-03 17:16:26 )
Facebook Instagram Youtube
Բժիշկները 7-ամյա տղայի բերանից 526 ատամ են հեռացրել
Վիրահատությունը տևել է հինգ ժամ: Հիմա տղան 21 ատամ ունի: Նրա տարիքային խմբի համար այս թիվը նորմալ է:

Հնդկաստանում բժիշկները յոթամյա տղայի բերանից 526 ատամ են հեռացրել: Երեխան դժգոհել էր ծնոտի ցավից և այտուցներից: Ռենտգեն հետազոտությունից հետո պարզվել էր, որ ստորին ծնոտում ներաճած պարկանման զանգված կա, որը 200 գրամ էր կշռում: 

Վիրահատությունը տևել է հինգ ժամ: Հիմա տղան 21 ատամ ունի: Նրա տարիքային խմբի համար այս թիվը նորմալ է: 

Վիրահատությունը անցած ամիս է եղել, բայց բժիշկները դեռ ուսումնասիրում են ատամները: կա մի քանի վարկած: Երեխայի հիվանդությունը կարող է ունենալ գենետիկ պատճառներ, չի բացառվում նաև շրջակա միջավայրի գործոնը, օրինակ` ճառագայթումը: Վիրահատությունից հետո տղան այլևս չի բողոքել ցավից: Հիմա նա ապաքինման փուլում է: