Array ( [mr_id] => 85575 [mr_node] => 75807 [mr_media] => 76093 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76093 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76093.jpg [media_name] => Nairi Sevan startup pakum copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-05 15:41:43 )
Facebook Instagram Youtube
Սևան Ստարտափ Սամմիթ 2019. Լավագույն ստարտափերները պարգևատրվել են 1-5 հազար դոլարով
Հայաստան ժամանած 100-ից ավելի մենթորներն ու հաջողակ ձեռներեցները, վենչուրային և հրեշտակ ներդրողները 7 օրերի ընթացքում ներկայացրեցին իրենց փորձը 120 ստարտափներին, հանդես եկան դասախոսություններով և օգնեցին բացահայտել արագ զարգացման գաղտնիքներն ու միջազգային շուկաներ դուրս գալու լավագույն ճանապարհները

Սևան Ստարտափ Սամմիթ 2019-ի մեծ մարտերից մեկն է՝ «Բիգ Բաթլը»: Ստարտափերները ներկայացնում են իրենց նորարարական պրոդուկտները: Սարգիս Կևեյանը Սևան Ստարտափ Սամմիթ է բերել Բարձրաշենի ֆերմաներից մեկի կովին: Նա անասունների համար ստեղծել է Ֆիտնես Ստիքեր, որը հնարավորություն կտա ճիշտ կառավարել անասնաֆերման:

Հայկ Կարապետյանն էլ «Համատիրություն ԷյԷմ» համակարգն է ներկայացնում: Պրոդուկտի հեղինակներն այս համակարգը ներդրել են՝ կարգավորելու բնակիչ-համատիրություն հարաբերությունները:

Հայաստան ժամանած 100-ից ավելի մենթորներն ու հաջողակ ձեռներեցները, վենչուրային և հրեշտակ ներդրողները 7 օրերի ընթացքում ներկայացրեցին իրենց փորձը 120 ստարտափներին, հանդես եկան դասախոսություններով և օգնեցին բացահայտել արագ զարգացման գաղտնիքներն ու միջազգային շուկաներ դուրս գալու լավագույն ճանապարհները:

«Սևան Ստարտափ Սամմիթ»-ին մասնակցող ստարտափները մրցեցին 100 հազար դոլար մրցանակային ֆոնդի համար: Հաղթող Լավագույն ստարտափերները ստացան մեկից մինչև 5 հազար դոլար մրցանականեր: 100 հազար դոլար էլ կներդրվի 2-3 ստարտափներում: