Array ( [mr_id] => 85598 [mr_node] => 75816 [mr_media] => 76101 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76101 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76101.jpg [media_name] => inecobank_logo.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-05 16:27:03 )
Facebook Instagram Youtube
Սևան Ստարտափ Սամմիթ 2019. Ինեկոբանկը դրամական պարգևներ է հանձնել Big Battle-ում հաղթած 3 ստարտափերներին
Սևան Ստարտափ Սամմիթի այս տարվա հովանավորն էր հայաստանյան ֆինանսական առաջատար կառույցներից մեկը՝ Ինեկոբանկը:

Աշխարհի տարբեր անկյուններից Սևանի ափին հավաքված ամենափայլուն մտքերի հեղինակները 7 օր քննարկեցին նորարարական գաղափարներ, շփվեցին բիզնես աշխարհի հայտնի ներկայացուցիչների հետ: Ավարտվեց տարածաշրջանային ամենասպասված ստարտափ հավաքը: Սևան Ստարտափ Սամմիթի այս տարվա հովանավորն էր հայաստանյան ֆինանսական առաջատար կառույցներից մեկը՝ Ինեկոբանկը:

Սամմիթն ամփոփող Big Battle մրցույթում հաղթած լավագույն 3 ստարտափերներին Ինեկոբանկը հանձնել է դրամական պարգևներ: 

Սևան Ստարտափ Սամիթը, որը անցկացվում է արդեն 3-րդ տարին, դարձել է ոլորտի սիրված և սպասված միջոցառումներից մեկը: Սամիթի նպատակն է ստարտափերի և ներդրողների միջև համագործակցության նոր ուղիներ ստեղծելը: Կազմակերպիչները ջանք չեն խնայում Սամիթը տարեցտարի ավելի կատարելագործելու և մասնակիցներին ավելի լայն հնարավորություններ ընձեռելու համար: Ինեկոբանկը, իր հերթին, աջակցելով տեխնոլոգիական ոլորտի կայացմանը, նպաստում է Հայաստանի տնտեսության կայուն զարգացմանն ու աճին: