Array ( [mr_id] => 85600 [mr_node] => 75821 [mr_media] => 76105 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76105 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76105.jpg [media_name] => 14067_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-06 12:41:18 )
Facebook Instagram Youtube
Վարչապետը և նախարարները մասնակցել են Մխիթար Սպարապետի օրվա տոնին
Մխիթար Սպարապետին նվիրված տոնը սյունեցիները նշել են համերգներով ու ծանր ռազմատեխնիկա ցուցադրելով

Սպարապետի օրվա միջոցառումների մեկնարկը տրվեց կեսօրին: Նախ, Խնձորեսկի կախովի  կամուրջ: Պատվո պահակախմբով, զինվորական փողային նվագախմվի նվագակցությամբ, նորակոչիկները զինվորական երդում են տալիս: 

Արձակուրդից վերադարձած վարչապետի առաջին աշխատանքային օրն այստեղ է սկսվում: Նիկոլ Փաշինյանը լայվ հեռարձակմամբ ներկայացրեց` ինչ է այդ պահին կատարվում ճոճվողի կամրջի վրա: 

Խնձորեսկի ձորն ի վեր ԶՈւ-ն ցուցադրում է ծանր ռազմատեխնիկա: Փորձառու զինվորականները քաղաքացիներին սովորեցնում են զենքի քանդման հավաքման հմտությունները: Զինվորական առօրյայով հետաքրքվածները կարող են դաշտային պայմաններում ճաշակել զինվորական ուտեստներ: 

Ավելի վեր, գյուղի կենտրոնում, համերգային միջոցառում է: Փոքր տաղավարներում Գորիսի և դրա հարակից համայքնների բնակիչները ցուցադրում են իրենց ձեռագործ աշխատանքները: Սպարապետի օրվա առիթով խնձորեսկում բացվեց շատրվան:

Գյուղի մյուս հատվածում Միքայել Ոսկանյան և ընկերներ երաժշտախումբը կազմակերպել է համերգ: Փոքրիկ հրապարակում հյուրերը ճաշակել են ավանդական ուտեստներ: Սպարապետի օրվան նվիրված միջոցառումն ավարտվել է տոնական համերգով: