Array ( [mr_id] => 85603 [mr_node] => 75824 [mr_media] => 76109 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76109 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76109.jpg [media_name] => E8636C28-B201-47E7-8753-C9F6531E8E2C_cx12_cy17_cw72_w1200_r1_s.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-06 17:36:44 )
Facebook Instagram Youtube
Թրամփը հանձնարարել է քննարկել մահապատիժն արագ իրականացնելու հնարավորությունը
Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել երկրում հրաձգությունների շքերթի կապակցությամբ: Միացյալ Նահանգների նախագահը դատապարտել է բռնության սատարման մթնոլորտը և հայտարարել, որ հրաձգային զինատեսակների ազատ վաճառքի նկատմամբ պետք է հսկողություն սահմանել: Թրամփը նաև ասել է, որ ուժային կառույցները պետք է հետևեն համացանցին՝ մոլագարներին ժամանակին հայտնաբերելու համար:

Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգներում զանգվածային հրաձգությունների մեջ մեղադրեց բոլորին, պատճառների շարքում` հոգեկան հիվանդություններ, լրատվամիջոցների կեղծ լուրեր, համացանց ու բռնություն քարոզող վիդեո խաղեր:

Զոհերի հարազատներն էլ մեղադրում են նախագահ Թրամփին:

Նախագահական ընտրությունից ամիսներ առաջ դեմոկրատները Թրամփին հիշեցնում են նախկինում արած հայտարարություններն ու պնդում, որ ամերիկացիների և ներգաղթյալների միջև բաժանարար գծեր դնողը հենց նախագահն է:

Հանգստյան օրերի արյունալի սպանություններից հետո հրազենի ազատ վաճառքի դեմ օրինագծի շուրջ քննարկումներն ակտիվացան: Նախագահը թվիթեց` պետք է հսկողություն սահմանել:

Սպիտակ տան ղեկավարն առաջարկել է դիտարկել նաև արագ մահապատժի հնարավորությունը:

Դոնալդ Թրամփն օգոստոսի յոթին կմեկնի Էլ Պասո, որտեղ տեղի էր ունեցել երեք հրաձգություններից ամենաարյունալին: