Array ( [mr_id] => 85604 [mr_node] => 75825 [mr_media] => 76110 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76110 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76110.jpg [media_name] => 11AA73D6-DB1F-4109-8BF7-D160AC98FB53_cx0_cy3_cw0_w1200_s.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-06 17:42:03 )
Facebook Instagram Youtube
Ճապոնիայում հիշատակի միջոցառմանը մասնակցել են 90 երկրների ներկայացուցիչներ
Աշխարհն այսօր ոգեկոչում է Հիրոսիմայի ողբերգության զոհերի հիշատակը: 74 տարի առաջ Միացյալ Նահանգները ատոմային ռումբ նետեց Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքների վրա, Հիրոսիմայում զոհվեց 140 հազար մարդ, Նագասակիում՝ 74 հազար : Օգոստոսի 6-ը Միջուկային զենքի արգելման համաշխարհային օրն է:

Աշխարհում կիրառված առաջին ատոմային ռումբի պայթյունի վայրում 74 տարի անց զոհերի հիշատակին նվիրված միջոցառումն է: Մասնակցում են ատոմային պայթյունից փրկվածներ, 90 երկրների ներկայացուցիչներ: 45-ի օգոստոսի 6-ին Միացյալ Նահանգները ռումբը կիրառեց բնակելի քաղաքում: Զոհվեց 140 հազար մարդ: 3 օր անց՝ նույնը կրկնեց Նագասակիում: Ատոմային ռումբ դրանից հետո որևէ այլ երկրում չի կիրառվել:

Ընդամենը 4 օր առաջ դադարեց գոյություն ունենալ դեռ 1987-ին Խորհրդային միության ու Միացյալ Նահանգների ստորագրած պայմանագիրը փոքր ու միջին հեռահարության հրթիռների վերացման մասին: 2021-ին էլ կավարտվի ռազմավարական հարձակողական զենքերի կրճատման մասին ռուս-ամերիկյան պայմանագիրը: Երկու գերտերությունների միջև շարունակվող լարվածությունը քայքայում է միջազգային կանխատեսելիության մակարդակը: Հիրոսիմայի ռմբակոծությունից փրկվածներից մեկը Թրամփին ու Պուտինին հրավիրել է Ճապոնիա՝ հիշատակի թանգարան, տեսնելու ու խորհելու, թե որքան կարևոր է սահմանափակել միջուկային զենքն ու դրա կիրառման միջոցները: