Array ( [mr_id] => 85606 [mr_node] => 75827 [mr_media] => 76112 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76112 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76112.jpg [media_name] => Nyfd7p5z8B.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-06 18:06:06 )
Facebook Instagram Youtube
ՊՎԾ աշխատակից Կարո Ղուկասյանն ազատվել է աշխատանքից
Ղուկասյանը սոցցանցում գրել է, որ իր ազատման պատճառը հաստիքի կրճատումն է, թեև ծառայության ժամանակավոր պետն ու իր տեղակալը իրենց ծանոթ բարեկամներին տեղավորել են աշխատանքի: Կարո Ղուկասյանն ակտիվիստ է եղել։ Նա «Էլեկտրիկ Երևան» շարժման խորհրդանիշը դարձած լուսանկարի հերոսն է:

Կարող Ղուկասյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց աշխատանքից ազատվելու լուրն ու դրա պատճառը:  ՊՎԾ նախկին աշխատակիցը զբաղեցնում էր Իրավախորհրդատուի պաշտոնը:

ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը Ժամը լրատվականին հայտնեց, որ Կարո Ղուկասյանին աշխատանքից ազատել են կառուցվածքային փոփոխության պատճառով:

Սեդա Աղբալյանը արձագանքեց Կարո Ղուկասյանի այն հայտարարությանը, թե ՊՎԾ պետի պաշտոնակատարը և իր տեղակալը  «ծանոթ-բարեկամներին են աշխատանքի տեղավորում»;

Սեդա Աղբալյանի խոսքով, Պետական վերահսկողական ծառայությունում թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարությունները տեղադրում են իրենց կայքում և քաղաքացիներին աշխատանքի ընդունելու գործընթացը թափանցիկ է: