Array ( [mr_id] => 85609 [mr_node] => 75830 [mr_media] => 76114 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76114 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76114.jpg [media_name] => 67489419_705791023197805_3761940250880901120_o.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-06 18:33:38 )
Facebook Instagram Youtube
Համահայկական խաղերին մասնակցում են 160 քաղաքների պատվիրակություններ
Հատուկ այս միջոցառմանը մասնակցելու կամ էլ պարզապես ներկա լինելու համար Արցախ է այցելել 35 երկրի պատվիրակություն՝ մոտ 10 հազար հյուր: Գլխավոր միջոցառումը տեղի կունենա Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտում:

Պաշտոնական մեկնարկը չտրված, մարզիկներն ամբողջ աշխարհից մարզադաշտում են. խաղի մեջ են մտել ու պայքարի բռնվել՝ մարտական տրամադրվածությամբ: Ընդ որում, ոչ միայն Ստեփանակերտում:

40 երկրի, 160 քաղաքի պատվիրակություններ. Համահայկական 7-րդ խաղեր. անցկացման վայրը՝ հայկական երկրորդ պետությունում: Հյուրընկալում են առաջին անգամ, մասնակցում վաղուց: Մարզիկների ու հյուրերի թիվը ռեկորդային է: Մարզիկներից բացի, Արցախ է ժամանել10 հազարից ավելի հյուր, այսինքն՝ Ստեփանակերտում յուրաքանչյուր 4-րդը կամ 5-րդը հյուր է: Հյուրանոցներում, հյուրատներում, հանրակացարաններում տեղ չկա: Հյուրերին տեղավորել են նաև Ստեփանակերտին մոտ գյուղերում, հարմարություններ են ստեղծվել նաև դպրոցներում:

Խաղերի հանդիսավոր մեկնարկը տրվելու է Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտում: Թատերականացված՝ ներկայացվելու են պատմության կարեւոր դրվագները՝ նաև անգամ՝ ՊԲ զինծառայողների մասնակցությամբ:

Մարզադաշտում խաղերին հետևելու հնարավորություն ունի 10 հազար մարդ: Մի քանի հազարի համար մեծ էկրաններ են տեղադրվել Հրապարակում: Միլիոնավորները համահայկական ամենամեծ մարզական միջոցառմանը կհետևեն ուղիղ հեռարձակմամբ՝ բացման ամբողջ ընթացքը կցուցադրեն Արմենիա հեռուստաընկերությունն և Արցախի հանրայինը:

Մարզական տոնը միայն Ստեփանակերտով չի սահմանափակվի: Ֆուտբոլային բոլոր հանդիպումների վայրը Մարտունին է, Մարտակերտն ու Ասկերանը: Հեծանվային սպորտի, բազկամարտի եւ սպորտային պարերի մրցույթները կավարտվեն Արցախում, իսկ մյուս մրցումները կշարունակվեն Երևանում՝ օգոստոսի 9-ից: ԽԱղերի վերջին օրը օգոստոսը 17-ն է: ԽԱղերի ամբողջ ընթացքում Արցախի ուժային կառույցներն աշխատելու են ուժեղացված ռեժիմով: