Array ( [mr_id] => 85620 [mr_node] => 75841 [mr_media] => 76120 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76120 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76120.jpg [media_name] => download (6).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-07 18:33:24 )
Facebook Instagram Youtube
Կայացել է համահայկական 7-րդ խաղերի բացման արարողությունը
Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացավ համահայկական ամառային 7-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Մինչև օգոստոսի 17-ը Հայաստանում և Արցախում կանցկացվեն համահայկական ամառային 7-րդ խաղերը: Այս տարի նշվում է նաև խաղերի 20-ամյակը: Մրցութային 3 օրերը կանցկացվեն Ստեփանակերտում, հաջորդ օրերը՝ օգոստոսի 9-17-ը՝ Երևանում: Համահայկական ամառային խաղերին մասնակցում են սփյուռքի ավելի քան 35 երկրների պատվիրակներ:

35 երկրներից Արցախ ժամանած հազարավոր հյուրերը Համահայկական 7-րդ ամառային խաղերի պաշտոնական բացումից ժամեր առաջ էին զբաղեցրել իրենց տեղերը Սատեփանակերտի կենտրոնական մարզադաշտում:

Խոստովանում են՝ հաղթելու ցանկությունը մեծ է, բայց միանգամից այսքան հայրենակիցների հետ հանդիպումից ծնված ուրախությունն ավելի մեծ է:

Ժիրայր Կարապետյան. 7-րդ համահայկական խաղերի մասնակից /Հալեպ/ Ալեքսան Հեքիմյան. 7-րդ համահայկական խաղերի մասնակից /Հալեպ/ Շանթ Լանթյան. 7-րդ համահայկական խաղերի մասնակից /Քեսաբ/ Տեր Արամ քահանա Միրզոյան. Տավուշի թեմի հոգևոր հովիվ Արև Սահակյան. 7-րդ համահայկական խաղերի մասնակից /Ավստրալիա//

Բեմականացված հատվածը հայոց պատմությունից էր՝ Հայկից մինչեւ գրերի գյուտ, մինչեւ Արեւմտյան Հայաստանի կորուստ ու Սարդարապատ:

Մուսալեռում, Խոր Վիրապում եւ Տիգրանակերտում վառված ջահերը միավորվեցին Ստեփանակերտի սրտում:

Միասնականության խորհուրդն են շեշտել նաեւ օրվա բանախոսները: Կիսված հայրենիքը համահայկական խաղերի միջոցով միավորելու քայլի մասին ակնակրեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը: 8-րդ խաղերի մի մասը փորձելու են կորսված հայրենիքում անցկացնել:

Արցախի նախագահն ընդգծեց օրվա խաղերի խորհուրդը? Արցախը յուրաքանչյուր հայի տունն է եւ յուրաքանչյուրն էլ պատրաստ է այն պաշտպանել: համահայկական խաղերի բացումն էլ անցկացվում է Արցախում? ի պատասխան նրանց, ովքեր այդ հարցում կասկածներ ունեն:

Բազմահազարանոց միջոցառումը կազմակերպվել է հենց հայոց եռամիասնության ջանքերով՝ հայկական երկու պետությունների գլխավորությամբ:

Համահայկական 7-րդ ամառային խաղերի պաշտոնական բացման արարողությունը տևեց 4 ժամ: Ավարտվեց համերգային ծրագրով? Հայաստանի եւ Արցախի երգիչների մասնակցությամբ: