Array ( [mr_id] => 85623 [mr_node] => 75844 [mr_media] => 76123 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76123 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76123.jpg [media_name] => download (8).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-07 18:49:39 )
Facebook Instagram Youtube
Սոցիալական հոլովակները կոչ են անում պայքարել ընտանեկան բռնության դեմ
Դեմ եմ բռնությանը հեշթեգով մարդու իրավունքների պաշտպանը սկսել է կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելման իրազեկման արշավ: Պատրաստել են սոցիալական հոլովակներ, որոնցով կոչ են անում պայքարել ընտանեկան բռնության դեմ:

Դեմ եմ բռնությանը հեշթեգով մարդու իրավունքների պաշտպանը սկսել է կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելման իրազեկման արշավ: Պատրաստել են սոցիալական հոլովակներ, որոնցով կոչ են անում պայքարել ընտանեկան բռնության դեմ:

Արման Թաթոյանն ընդգծում է՝ վիճակագրական տվյալները մտահոգիչ են: 2019-ի առաջին կիսամյակում քննչական կոմիտեն քննել է ընտանեկան բռնության դեպքով 331 քրեական գործ: 209 մարդու մեղադրանք է առաջադրվել: Ընտանիքում բռնության ենթարկվելու առաջին գործոնը սոցիալական է:

Պաշտպանի խոսքով, մարդիկ դեպքերի մասին չեն խոսում ՝ վախի, ամոթի, սպառնալիքի պատճառով: Բռնարարը հաճախ կարճ ժամկետով է պատժի ենթարկվում, կամ էլ ընդհանրապես պատիժ չի կրում:

Արշավին միացել է նաև դերասան Մկրտիչ Արզումանյանը: Կանգառներում փակցված պաստառների վրա պահելով Արլուպա ծրագրով հեռախոսի տեսախցիկը կտեսնեք բռնությունը դատապարտող տեսանյութը:

Ընտանիքում բռնության կանխարգելման իրազեկման արշավը ներառական բնույթ ունի: Սոցիալական հոլովակները նաև սուրդոթարգմանությամբ են: Պաշտպանի գրասենյակը թռուցիկներ է պատրաստել նաև բրալյան գրով: