Array ( [mr_id] => 85629 [mr_node] => 75849 [mr_media] => 76127 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76127 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76127.jpg [media_name] => l-baLRXb6uIf.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-08 17:16:51 )
Facebook Instagram Youtube
Մարտի 1-ին զոհված անձանց իրավահաջորդները կստանան 30 միլիոն դրամ
Հայկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ Ոսկեբեր կվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության՝ ջրային ռեսուրսների և երկրաբանության վրա ազդեցության գնահատման եզրակացությունը ստացվել է: Քննչական կոմիտեին ևս մի քանի օր է անհրաժեշտ դրան ծանոթանալու համար: Եզրակացությունը կհրապարակվի եկող շաբաթ: Կառավարության այսօրվա նիստում խոսվել է նաև մարտի մեկի տուժածներին աջակցման կարգի ու զինծառայողների դրամական ապահովության վճարի ավելացման մասին:

Կառավարության նիստը սկսվեց ծափահարություններով: Ողջունում են նիստին առաջին անգամ մասնակցող Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանին:

Նախքան կընթերցվեր Օրակարգը, քննչական կոմիտեն անդրադարձավ Ամուլսարի շահագործման փորձագիտական ուսումնասիրությանը: Նորությունն այն է, որ եզրակացությանն արդեն կա, բայց կհրապարակվի եկող շաբաթ: Թարգմանված 341 էջանոց Եզրակացության համար վճարվել է 396 հազար դոլար:  Քննչական կոմիտեի նախագահը խոսեց մոտ մեկ տարի տևած բանակցությունների, քննարկումների և  ուսումնասիրությունների մասին:

Արդեն պատրաստ է նաեւ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած անձանց՝ աջակցման կարգը: Զոհված անձանց իրավահաջորդները կստանան  30 միլիոն դրամ:

Վարչապետը շեշտեց՝ սա ոչ թե փոխհատուցում է, այլ աջակցություն:

Մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների դրամական ապահովության վճարը անձնակազմի համար կավելանա 2.000 դրամով, մյուս զորամասերի համար` 1.000 դրամով: Կառավարության նոր որոշումն է:

Կառավարության մեկ այլ որոշում հաստատեց, որ Հայաստանի բնակավայրերում աղբահանության կազամակերպման և սանիտարական մաքրման լիազոր մարմինն այսուհետեւ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է: Կմշակվի համակարգված և միասնական աղբահանության քաղաքականություն: 502 համայնքներից կազմակերպված աղբահանություն այս պահին կատարվում է միայն քաղաքային բնակավայրերում և քաղաքամերձ գյուղական բնակավայրերում: 60 համայնքներում աղբահանություն ընդհանրապես չի չկա: