Array ( [mr_id] => 85632 [mr_node] => 75852 [mr_media] => 76130 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76130 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76130.jpg [media_name] => depositphotos_12758192-stock-photo-national-flags-of-different-country.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-08 17:39:14 )
Facebook Instagram Youtube
Օրվա միջազգային անցուդարձը մեկ տեսաշարով
Օրվա միջազգային լրահոսը թուրք-ուկրաինական գործակցության, Վենեսուելայում ընթացող ցույցերի, Թրամփի դեմ կազմակերպված բողոքի ակցիայի ու Ալյասկայում հայտնաբերված խորհրդային տարիների կոնսերվացված ուղերձի մանրամասներով:

Վերին Լարսում խցանում է: Վրացական կողմում ընթանում է ճանապարհի նորոգում: Ռուս-Վրացական սահմանին 500 մեքենա հերթի մեջ է: Հյուսիսային Կովկասի մաքսային վարչության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ խնդիրը կհարթվի շաբաթվա վերջին: Նորոգվում է Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության մայրուղում գտնվող թունելը:

Ռուսաստանում նոր խոշոր վթար է տեղի ունեցել: Նովոռոսիյսկ-Կերչ մայրուղու վրա բախվել են ավտոբուսն ու ֆոլկսվագենը: Երկու մեքենաներն էլ գլորվել են 30 մետր խորությամբ ձորը: Կա 3 զոհ, 44 վիրավոր: 13-ին վիրահատել են: 5 -ի վիճակը ծանր է:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով Թուրքիայում է: Նախագահական պալատի մոտ ողջույնի ընդունելության ժամանակ Զելենսկին շփոթվել է և չի կողմնորոշվել, թե որ ուղղությամբ պետք է շարժվի: Նրան ուղղորդել է Թուրքիայի նախագահը: Հանդիպումից հետո Ուկրաինայի ղեկավարը հույս է հայտնել, որ Թուրքիայի օգնությամբ Սև ծովում ու Ղրիմում իրավիճակը կփոխվի հօգուտ Ուկրաինայի:

Վենեսուելայում սկսվել են հակակառավարական ու իշխանամետ հակադիր ցույցերը: Նախօրեին Պերուում Միացյալ Նահանգների նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի գլխավորությամբ հավաք է եղել, մասնակցել են այն երկրների ներկայացուցիչները, որոնք Վենեսուելայի նախագահ են ճանաչում խորհրդարանի ամերիկամետ նախագահին: Վաշինգտոնը հայտարարել է, որ Վենեսուելայում իշխանությունը փոխելու համար սեղանին են դրված բոլոր միջոցները:

Դոնալդ Թրամփը տիկնոջ հետ մեկնել է Էլ Պասո և Դեյթոն քաղաքներ, որտեղ հանգստյան օրերին մասսայական հրաձգությունների հետևանքով երեսուն մարդ էր զոհվել: Բնակիչները, որոնք հիմնականում մեքսիկացի ներգաղթյալների ժառանգներ են, նախագահին ընդունել են բողոքի ցույցերով: Նրանք պնդում են, որ սպանությունները Սպիտակ տան ղեկավարի խտրական և ատելություն քարոզող ելույթների հետևանքն են:

Ալյասկայի բնակիչը շշի մեջ Խորհրդային Միության տարիների ուղերձ է հայտնաբերել: 1969 թվականին գրված ռուսերեն ուղերձը նա հրապարակել է համացանցում և խնդրել՝ թարգմանել այն: Գրառման համաձայն, նամակի հեղինակը ծառայել է «Սուլակ» լողացող բազայում: Նա ողջունել է իր նամակի ապագա ընթերցողին և խնդրել նավի անձնակազմին հայտնել գտածոյի մասին: