Այս դահլիճի կիսափտած ու խարխուլ հատակի վրա են մարզվում Շենգավիթի մանկապատանեկան մարզադպրոցի երեխաները:
Մարզադպրոցի դահլիճը նստարանների միջոցով բաժանված է մի քանի մասի` տարբեր սպորտային խաղերի համար: Մարզադահլիճներում վտանգավոր է ցատկել, վազել, գնդակով հարվածել առաստաղին, հատկապես` անձրևային եղանակին:
Մարզադպրոցը հիմնանորոգելու հարցը տնօրենի գլխավոր խնդիրն է: Պատրաստվում է դիմել կառավարության աջակցությանը:
Մարզադպրոցը քաղաքապետարանի հաշվեկշռում է: Կա նախահաշվարկ. այն հիմնանորոգելու համար անհրաժեշտ է 300-ից 400 միլիոն դրամ, որը քաղաքի իշխանությունը չի կարող տրամադրել: Քաղաքապետարանը ևս առաջիկայում կդիմի կառավարություն` Շենգավիթի մանկապատանեկան մարզադպրոցը, որքան հնարավոր է արագ հիմնանորոգելու համար: