Array ( [mr_id] => 85635 [mr_node] => 75855 [mr_media] => 76133 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76133 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76133.jpeg [media_name] => orig-1564009450910261b079a6885e3e2b8e1d1849a2a8.jpeg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-08 18:05:57 )
Facebook Instagram Youtube
Միջին ջերմաստիճանի բարձրացումը սպառնում է բազմապատկել սովյալների քանակը
Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի փորձագիտական խմբի զեկույցի համաձայն աշխարհում սովի խնդիր ունեցող մարդկանց թիվը կտրուկ կաճի, եթե մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրանա ևս 2 աստիճան: Հատուկ զեկույցը պատրաստել է 103 մասնագետ 52 երկրից: Նրանք վերլուծել են, որ ջերմաստիճանի բարձրացման հետևանքով կկործանվեն սառցադաշտերում գործող ենթակառուցվածքները, ինչն, ի վերջո, կհանգեցնի բերքատու հողերի վերացմանը:

Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի փորձագիտական խմբի զեկույցի համաձայն աշխարհում սովի խնդիր ունեցող մարդկանց թիվը կտրուկ կաճի, եթե մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրանա ևս 2 աստիճան: Հատուկ զեկույցը պատրաստել է 103 մասնագետ 52 երկրից: Նրանք վերլուծել են, որ ջերմաստիճանի բարձրացման հետևանքով կկործանվեն սառցադաշտերում գործող ենթակառուցվածքները, ինչն ի վերջո կհանգեցնի բերքատու հողերի վերացմանը: Այս խնդիրն ամենածանրը զգում են Զիմբաբվեում:

ՄԱԿ-ի տվյալով՝ այսօր աշխարհում սովից տառապում է 800 միլիոն մարդ՝ այսինքն` յուրաքանչյուր 9-րդը, 66 միլիոնը երեխաներ են: Միայն երեխաներին կերակրելու համար տարեկան երեքուկես միլիարդ դոլար է պետք: Սովն ամենաշատը տարածված է Ասիայում, որտեղ ապրում է սովյալների երկու երրորդը: ՄԱԿ-ի փորձագետներն ահազանգում են, այսպես շարունակվել չի կարող. անտառների 70 տոկոսն արդեն կորսված է, բնական ռեսուրսներն օգտագործվում են անկառավարելի արագությամբ, ինչը դառնում է նոր խնդիրների պատճառ: