Array ( [mr_id] => 85638 [mr_node] => 75858 [mr_media] => 76136 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76136 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76136.jpg [media_name] => maxresdefault (2).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-08 20:29:48 )
Facebook Instagram Youtube
Ընդդեմ գրպանահատության օրենսդրական փաթեթը աշնանը կմտնի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ
Սոցցանցում ֆլեշմոբ է սկսվել՝ ընդդեմ գրպանահատության: Նախաձեռնողներն առաջարկում են իրազեկման նպատակով հանրայնացնել գրպանահատների լուսանկարները, քանի որ կա օրենսդրական բաց: Ոստիկանության տվյալով, գրպանահատության մոտ 95 տոկոսը կատարվում է Երևանում: Գրպանահատությունը քրեականացնելու նախագիծ թեև կա, սակայն խորհրդարանն այն դեռ չի վավերացրել: Իրավապահներին մնում է բռնել հանցագործին, ու որոշ ժամանակ անց ստորագրությամբ ազատ արձակել:

Օնլայն տիրույթում գրպանահատների դեմ պատերազմ են հայտարարել: Ջեբկիրներ հեշթեգով ֆլեշմոբը սկսել է լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը:

Մի քանի շաբաթ առաջ Հռիփսիմեն երթուղայինում գրպանահատության դեպք էր կանխել և դիմել ոստիկանություն: Իրավապահները նախ կալանավորել էին հանցագործին, ավելի ուշ ստորագրությամբ ազատ արձակել:

Օրեր առաջ նույն գրպանահատները մեկ այլ երթուղայինում դանակով հարվածել են ուղևորիՆ, որը լուսանկարների շնորհիվ ճանաչել էր նրանց:

Տուժած ուղևորները դժգոհում են` ոստիկանությունը համարժեք պատասխան չի տալիս: Հանցագործներն անպատիժ են մնում: Ոստիկանությունն էլ պնդում է, խնդիրը պետք է օրենսդրական դաշտում փնտրել: Տեղում բռնված գրպանահատների մեծ մասին քրեական հետապնդման չեն ենթարկում:

Գողության այս տեսակը ոչ թե հանրային մեղադրանք է ենթադրում, այլ մասնավոր; Սա նշանակում է, որ տուժողի ու կասկածյալի հաշտվելու դեպքում գործը կարճվում է: Իրավական պատասխանատվությունից դուրս են մնում բոլոր այն դեպքերը, երբ գրպանահատության միջոցով գողացել են 5000 դրամից պակաս գումար։

Կառավարությունը գրպանահատությունը քրեականացնելու նախագիծն արդեն ուղարկել է ազգային ժողով: Արդարադատության նախարարությունը, ժամի հեռախոսազանգին ի պատասխան հայտնեց, թե գրպանահատությունը, երբ կդիտարկվի որպես հանրային մեղադրանքի գործ:

Օրենսդրական փաթեթը աշնանը կմտնի Խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ: