Array ( [mr_id] => 85640 [mr_node] => 75861 [mr_media] => 76134 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76134 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76134.jpg [media_name] => maxresdefault (1).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-08 20:18:28 )
Facebook Instagram Youtube
Նախարարը խոստացել է հանդիպել ՀՊՏՀ-ի բողոքող դասախոսների հետ
Բողոքում են տնտեսագիտական համալսարանի դասախոսները: Նրանք դժգոհ են մայիսին համալսարանում անցկացված մրցույթի օրինականությունից, նաև՝ ռեկտորի պաշտոնակատարի գործողություններից: Պաշտոնակատարի ժամկետի 6 ամիսը թեև լրացել է, սակայն շարունակում է պաշտոնավարել: Դասախոսները նամակներ են հանձնել կառավարություն: Խոստացել են պատասխանել 10 օրվա ընթացքում։

Կառավարության շենքի մոտ հավաքված Տնտեսագիտական համալսարանի դասախոսները պնդում են, որ ռեկտորի պաշտոնակատարն ապօրինի աշխատանքից ազատել է մի քանի դասախոսների: Դասախոսները նամակով դիմել են վարչապետին, որ վերահսկի համալսարանի խորհրդի  ընդունած  կանոնակարգը և դրա հիման վրա հայտարարված թափուր դասաժամերի մրցույթը:

Ըստ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի,  բուհի աշխատակիցները մրցույթի արդյունքների վերաբերյալ  դիմել են դատարան, սկսվել է իրավական գործընթաց, որը կկարգավորվի օրենքով: Նախարարը համարում է, որ բուհում չկա   անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտ, ընդամենը առողջացման գործընթացներ են: Արայիկ Հարությունյանը պատասխանեց հարցին՝   հնարավո՞ր է, որ այդ գործընթացի արդյունքում   200 դասախոս դառնա  գործազուրկ:

Նախարարը հայտնեց, որ հարցը քննարկելու նպատակով պատրաստ  է հանդիպել դասախոսներին: