Array ( [mr_id] => 85641 [mr_node] => 75862 [mr_media] => 76138 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76138 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76138.jpg [media_name] => Atambayev.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-09 16:40:06 )
Facebook Instagram Youtube
Ղրղզստան. իշխանությունը իրավիճակը հսկողության տակ է վերցրել, զոհ չկա
Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստն անցնում է դրամատիկ իրադարձությունների ֆոնին: Կոռուպցիայի մեջ մեղադրվող երկրի նախակին նախագահի ձերբակալությունից հետո կրքերը չեն հանդարտվում: Աթամբայեվի աջակիցները պահանջում են ազատել նրան:

Ղրղզստանի նախկին նախագահին ձերբակալելու երրորդ, վճռական գրոհի համար մարտադաշտ նետվեց մի քանի հազար ոստիկան ու հատուկ ջոկատային: Նախորդ փորձից հետո Ալֆա ջոկատը գերի էր ընկել: Ալմազբեկ Աթամբաևի մոտ 500 աջակիցներ կազմակերպեցին կուռ պաշտպանություն, ոստիկաններին ստիպեցին նահանջել, բայց իրավապահների համբերությունը սպառվեց: Դեպքի վայր եկավ ներքին գործերի նախարարը:

Տան հարևանությամբ մեքենաներ հրդեհվեցին, լսվեցին կարկոցներ ու պայթյուններ, մեծ թվով բժիշկներ ժամանեցին: Հատուկ ջոկատայինները ներխուժեցին տուն, սկսվեցին բանակցություններ:

Աթամբաևը հանձնվեց, նրան դուրս բերեցին ու փորձեցին տանել Բիշքեք: Ստացվեց մեծ դժվարությամբ, քանի որ Աթամբաևի աջակիցները փակեցին բոլոր փողոցները: Սկսվեց բերման ենթարկելու զանգվածային գործողություն, ի վերջո նրանցից 40-ին ձերբակալեցին:

Այդ ընթացքում Ալֆա ջոկատը հաշվառում էր տանը մնացած զենքերը, 13 ինքնաձիգ, 35 փամփշտակալ, 2 ատրճանակ:

Աթամբաևին տեղափոխեցին ներքին գործերի նախարարություն, հարցաքննեցին ամբողջ գիշեր, առաջադրեցին կոռուպցիայի մեղադրանք: Նրա աջակիցները, սակայն, չհամակերպվեցին, ու առանձնատնից եկան Բիշքեք, սկսվեցին ինքնաբուխ հանրահավաք ու երթեր, բախումներ ոստիկանների հետ, նոր պայթյուններ ու նոր կրակոցներ: Վաղ առավոտյան իշխանությունը հայտարարեց՝ իրավիճակը վերջապես հսկողության տակ է: Զոհ չկա, բայց կա ևս 20 վիրավոր: