Array ( [mr_id] => 85642 [mr_node] => 75863 [mr_media] => 76139 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76139 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76139.jpg [media_name] => download (12).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-09 16:46:41 )
Facebook Instagram Youtube
Պետք է հիմնովին վերանայվեն փոխկապակցված պետական շինարարության մրցույթները
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որն այսօր մասնակցել է տոնական միջոցառմանը, նշել է, որ շինարարության ոլորտում խնդիրը հարմարավետ միջավայրի, անվտանգության, ինչպես նաև ավանդույթները հաշվի առնող ժամանակակից ճարտարապետական դիմագծի պահպանման ապահովումն է: Փոխվարչապետը ասել է, որ կառավարությունը գիտակցում է, որ շինարարական ոլորտն առողջացնելու համար շատ կարևոր է լիցենզավորման ու գնագոյացման խնդիրների կարգավորումը:

Շինարարը ոչ միայն մասնագիտություն է, այլ նաև առաքելություն: Շինարարներն այսպես են բնութագրում իրենց աշխատանքը: Հավաքվել են՝ նշելու մասնագիտական տոնը:

Տոնի առթիվ Տիգրան Գալստյանն ու Վլադ Ասատրյանն արժանացան վաստակավոր շինարարի պատվավոր կոչման, մի քանի շինարարներ էլ պարգևատրվեցին մեդալներով:

Շինարարի օրը ևս մեկ առիթ է՝ համախմբվելու և քննարկելու ոլորտի հետագա զարգացման հարցերը: Շինարարների միության նախագահը սեփական փորձով է ասում՝ շինարարը, երբ է առանց խնդիրների ճանապարհ անցել:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքով շինարարական ոլորտն առողջացնելու համար պետք է կարգավորվեն լիցենզավորման ու գնագոյացման խնդիրները, պետք է հիմնովին վերանայվեն փոխկապակցված պետական շինարարության մրցույթները:

Տիգրան Ավինյանի խոսքով այն ծրագրերը, որոնք իրականացնում է քաղաքաշինության կոմիտեն, շինարարության ոլորտը կդարձնեն տնտեսության կարևորագույն հատվածներից մեկը: