Array ( [mr_id] => 85645 [mr_node] => 75866 [mr_media] => 76142 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76142 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76142.jpg [media_name] => maxresdefault (5).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-09 17:09:45 )
Facebook Instagram Youtube
Ավագանու նիստն ընթացել է կրքերի շիկացման և սկանդալային մթնոլորտում
Երևանի ավագանու նիստի օրակարգում այսօր աղբահանության և սանիտարական մաքրման համար նախատեսվող բյուջեի հաստատումն էր: Որոշվել է այն ավելացնել 1 մլրդ 726 մլն դրամով, այդ միջոցներից 1 մլրդ 571 մլն դրամն ուղղել տրանսպորտային սարքավորումների արդիականացմանը: Միամաժամանակ քաղաքապետարանը 91 մլն դրամով նվազեցնում է մանկապարտեզների նորգոման ծրագրի բյուջեն: Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգյսնաը հավաստաիացրել է՝ այս կրճատման արդյուքնում որևէ մանկապարտեզի նորոգում չի տուժի:

Քաղաքապետարանի մուտքը` միայն Գասպարիի վրայով։ Օրակարգում նորից աղբ է` առանց Հայկ Մարությանի։ Քաղաքապետը չկա, վատառողջ է։

Մարությանի փոխարեն որոշումը տեղակալը հրապրակեց` աղբահանության համայնքային հիմնարկի եղած 2 միլիարդ դրամին ավելացնել մեկ միլիարդ 700 միլիոն ։ Դա, ինչպես պնդում են, նոր տեխնիկա բերելու համար է։

Լույսի անդամները հիշեցնում են քաղաքային իշխանության մեկ այլ պնդում` օգոստոսին քաղաքը պետք է աղբից մաքրված լիներ։ Օգոստոսի առաջին դեկադան է:

Ավագանու անդամները Նոր տեխնիկա ձեռք բերելուն դեմ չեն: Դեմ են, որ աղբահանությունը մանկապարտեզի հաշվին արվի: Լրացուցիչ փողի մի մասը մանկապարտեզի նորոգման ծրագրից են վերցնում: Ավագանու ընդդիմադիր անդամները պնդում են, որ պետք էր պարգևավճարները կրճատել, ոչ թե մանկապարտեզի նորոգման ֆոնդը:

Նոր սկանդալ առաջացրեց Իմ քայլի անդամը: ՀԱյտարարեց, որ ինչքան էլ տեխնիկա բերեն, խնդիրը չի լուծվի, եթե պաշտոնյաները տեղում չեն: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի անունն է տալիս ու կեղտոտ համայնքի մասին խոսում:

Այս միջավայրում ու մթնոլորտում էլ քվեարկում են: Նախագիծն անցավ միաձայն: Լույսը չգրանցվեց ու չմասնակցեց քվեարկությանը: Դրանից հետո լրագրողները փոխքաղաքապետին շրջապատեցին՝ Սանիթեքի վերջին հայտարարության պարզաբանման ակնկալիքով: Սանիթեքը պնդում է, որ քաղաքապետարանն ապօրինի հեռացնում է իրենց աղբամանները, չի կատարում վճարումները, դրա համար էլ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: Փոխքաղաքապետը հայտարարությանը ծանոթ չէր, այն կարդալու համար մի քանի րոպե խնդրեց: Դրանից հետո լրագրողները նրան չտեսան: Քաղաքապետի առաջին տեղակալի փոխարեն դուրս եկավ մամուլի քարտուղարը: