Ջորջ Մարտինի՝ Գահերի խաղը գրքի մեջբերմամբ սկսված խորհրդածումը Միքայել Մինասյանը շարունակում է մեր ժամանակների վերլուծությամբ: Գրքի հիմքում հորինված աշխարհի իրադարձություններն են, դեսպան Մինասյանի գրառումը՝ իրական կյանքի: Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպանի մտահոգությունը վերջին 30 տարվա հերոսներն են, որոնց նկատմամբ սկսվել է վհուկների որս և ինչը Միքայել Մինասյանը համարում է հանրային օրակարգի ամենամեծ վտանգը:
Միքայել Մինասյանը բերում է օրինակ, ինչպես է մի հոդվածը թիրախավորում ականավոր զինվորական, գեներալ Սամվել Կարապետյանին: Դեսպանը հիշեցնում է, որ վաղը հոդվածն իր բովանդակությամբ կմոռացվի, բայց վերք կթողնի մի բան՝ հերոս է թիրախավորվում: Միքայել Մինասյանը շեշտում է, որ արցախյան պատերազմներում զոհված տղերքը հերոս են ու հավերժ կմնան հերոսներ, մինչդեռ ողջերն ամբաստանյալ են կամ պոտենցիալ ամբաստանյալ:
Այստեղ դեսպան Մինասյանը հիշատակում է երեք նախագահներին էլ, ընդգծելով, որ չպետք է բարդույթավորվել ու չասել, որ երեքն էլ հերոսներ են. Առաջին նախագահը, որը երկիր է ղեկավարել է բարդ ժամանակաշրջանում ու փոթորկող ծովում հայտնված նավը բարեհաջող հասցրել նավահանգիստ, Երկրորդ նախագահը, որը քայլ առ քայլ ցեմենտել է պետականաշինության նավն ու առաջընթաց ապահովել հայկական երկու պետությունների համար, Երրորդ նախագահը, որն իր կյանքի 30 տարին նվիրել է անվտանգությանն ու ներքին ու արտաքին հավասարակշռության
Միքայել Մինասյանը գրառումը եզրափակում է համերաշխության կոչով ու հիշեցմամբ, որ ատելության վրա հնարավոր չէ հեղափոխական փոփոխություններ կատարելու ունակ հասարակություն ունենալ։ Լավ ու անվտանգ ապրելու իրավունքը հնարավոր է վաստակել միայն համերաշխության մթնոլորտում: