Array ( [mr_id] => 85649 [mr_node] => 75870 [mr_media] => 76147 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76147 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76147.jpg [media_name] => download (13).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-09 18:02:51 )
Facebook Instagram Youtube
Տեղադրվել են LED լուսարձակներ, ստեղծվել է էներգախնայող ենթակառուցվածք
Լուսավորության ծրագիրը հասել է սահմանամերձ Կոթի, որի երբեմնի մութ փողոցներում տեղադրվել են էներգախնայող LED լուսարձակներ:

Մոտ 38 կմ երկարությամբ սահմանագիծ` Ադրբեջանի հետ ու մութ փողոցներ: Կոթիում փողոցների լուսավորությունը առաջնային խնդիր է եղել: Լույսի բացակայության պատճառով գյուղում տարիներ շարունակ զգուշացել են ռմբակոծությունից, դիվերսիոն գործողություններից ու անասնաբուժությունից: Գյուղացիները չեն ցանկանում թաքնվել մթության մեջ: Ասում են` հակառակորդը պետք է տեսնի, որ գյուղում ապրում են ու չեն վախենում կրակոցներից:

Վիվասել ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը համատեղ ջանքերով լուսավորել են գյուղի` հակառակորդի նշանառության տակ գտնվող թաղամասը: Վիվասել ՄՏՍ-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասում է` սահմանամերձ գյուղերում լուսավորությունն առաջնային անհրաժեշտություն է:

Թաղամասում տեղադրվել են LED լուսարձակներ և ստեղծվել է արտաքին լուսավորության էներգախնայող նոր ենթակառուցվածք:

LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է. դրանք թեթևացնում են էներգիայի ծախսն ու ավելի դիմացկուն են: