Array ( [mr_id] => 85650 [mr_node] => 75871 [mr_media] => 76148 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76148 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76148.jpg [media_name] => download (14).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-09 18:07:22 )
Facebook Instagram Youtube
Թավրիզից Գյումրի է բերվել 2 դելֆին. ներկայացումները՝ երեքշաբթիից կիրակի
Գյումրին ժամանցի նոր հասցե ունի: Քաղաքում բացվել է դելֆինարիում և ներկայացվել առաջին շոուն՝ Գյումրի բերված երկու դելֆինի մասնակցությամբ: Գյումրեցիները մեծ ոգեւորությամբ են ընդունել այս նորամուտը, բայց ոչ կենդանասերները, որոնք համարում են, որ դելֆիններին չի կարելի զրկել իրենց բնական միջավայրից:

Սաշային և Քսյուշային Գյումրիում դիմավորում են նորաբաց դելֆինարիումում: 12-ամյա և 9-ամյա սևծովյան աֆալին դելֆիններին բերել են Թավրիզից: Մեկ ամիս մարզիչները պարապել են կենդանիների հետ:

Դելֆինները երգեցին, պարեցին ու ցատկեցին: Ջրային կենդանիները նաեւ նկարեցին, որը աճուրդով վաճառվեց: Դելֆինարիումի բացմանն աջակցել է ռուսաստանաբնակ գյումրեցի Գագիկ Պետրոսյանը: Նրա խոսքով, լողավազանում ծնված ու մեծացած դելֆինները հատուկ պայմանում են ապրում:

Դելֆինարիումի բացումը քննադատել են կենդանասերները: Նրանց խոսքով, դելֆինները պետք է ապրեն ծովում եւ օվկիանոսում:

Գյումրիի նորաբաց Դելֆինարիումը կգործի երեքշաբթիից կիրակի: