Array ( [mr_id] => 85652 [mr_node] => 75873 [mr_media] => 76144 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76144 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76144.jpg [media_name] => maxresdefault (7).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-09 17:46:29 )
Facebook Instagram Youtube
Փաշինյան-Մեդվեդև հանդիպում. քննարկել են գազը, ատոմակայանը, ավիափոխադրումները
Ղրղզական Չոլպոն-Ատայում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինայնը տեղեկացրել է, որ ընդհանուր 15 հարց է քննարկվել, որոնցից մեծ մասի շուրջ համաձայնության են հասել: Դրանցից մեկը ԵԱՏՄ շրջանակում ալկոհոլային շուկայի կարգավորման նախագծի հարցն է: Փաստաթուղթն ուղղված է ալկոհոլային արտադրանքի փոխադարձ վաճառքում խոչընդոտների վերացմանը: Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ Երևանում հոկտեմբերին սպասվող ԵԱՏՄ ղեկավարների հանդիպմանը հրավիրել է Սինգապուրի վարչապետին և Իրանի նախագահին: Նիստի շրջանակում անցկացվելու է միջազգային համաժողով «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» թեմայով: Վարաչապետը գործընկներին խնդրել է այս կարևոր իրադարձությանը ապահովել կառույցի երկրների պետական և մասնավոր հաստատությունների ներկայացուցիչների լայն մասնակցությունը:

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին վարչապետը հայտարարել է, որ Հայաստանն առանձնահատուկ կարևորում է ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումը: Նիկոլ Փաշինյանը գործընկերներին նաև տեղեկացրել է Վիետնամ և Սինգապուր կատարած այցերի մասին, նշել, որ Սինգապուրում քննարկել է ԵԱՏՄ հետ ազատ առևտրի համաձայնագիրը ստորագրելու հարցը:

Վարչապետը խնդրել է այս հարցը անձնական ուշադրության տակ պահել, որ հնարավոր լինի ստորագրել փաստաթուղթը Երևանում հոկտեմբերի 1-ին: Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ բացի Սինգապուրի վարչապետից, այդ օրը Երևան է հրավիրել նաև Իրանի նախագահին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար:

Համաժողովին կքննարկեն Եվրասիայում տրանսպորտային և լոգիստիկ ցանցի զարգացման խնդիրները, լայնածավալ ենթակառուցվածքային նախագծերի մշակման հեռանկարները, գոյություն ունեցող նախագծերի իրականացումը:

Նիստի շրջանակում կայացել է Փաշինյան-Մեդվեդև հանդիպումը: Ռուսաստանի վարչապետի հետ քննարկել են գազի, ատոմային էլեկտրակայանի, ավիափոխադրումներին առնչվող հարցեր, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Վերին Լարսում ծագող հարցերի լուծման օպերատիվ մեխանիզմն արդյունավետ գործում է: Խոսել հեն նաև հայկական և ռուսական լրատվամիջոցներում քննարկվող թեմաների մասին:

Նիստից հետո տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության հիմնադրման 5-ամյակին նվիրված նամականիշների մարման արարողություն: ԵԱՏՄ-ում նախագահող Հայաստանի վարչապետն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը համատեղ հայտարարություն են արել: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մինչև 2025 թվականը ֆինանսական միասնական շուկայի ստեղծման աշխատանքներին:

Տիգրան Սարգսյանն էլ տեղեկացրել է, որ մշակվում է ԵԱՏՄ տարածքում վերազգային ընկերությունների գործունեության օրենսդրական դաշտ:

Ավելի վաղ, Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ, քննարկել առևտրատնտեսական կապերը խորացնելու հեռանկարը: Ղրղզստանի նախագահը խոսել է իր երկրի ներքաղաքական վիճակի մասին։

Եվ, աշխատանքային օրվա կեսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում տարածել է ԵԱՏՄ պատվիրակությունների ճաշի տեսանյութը, որի ժամանակ ղրղզ երգչուհին հայերեն երգ է կատարել: