Array ( [mr_id] => 85653 [mr_node] => 75874 [mr_media] => 76150 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76150 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76150.jpg [media_name] => maxresdefault (8).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-10 13:12:52 )
Facebook Instagram Youtube
Օրվա կարևոր իրադարձություններն ու քրեական քրոնիկոնը մեկ ռեպորտաժում
ԱԱԾ-ն խոշոր ապօրինություն է բացահայտել. նախկին բարձրաստիճան սպան ու նրան օժանդակող անձը կալանավորվել են: Թմրամիջոցի վաճառքի և իրացման դեպք Երևանում, ոստիկանությունը բացահայտել է հանցագործին: Պարզվել է նաև Մոսկովյան փողոցում գործող խանութի դիմաց հինգ էկզոտիկ ծառեր գողացած երեք աղջիկներից երկուսի ինքնությունը: Կուրթան գյուղում էլ տասնամյա երեխան հրազենային վնասվածք է ստացել:

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները բացահայտել են առանձնապես խոշոր չափի կաշառքի դեպքեր: Զինկոմիսարիատի նախկին բարձրաստիճան սպան և նրան օժանդակող անձը՝ օգտագործելով բժիշկների շրջանում ունեցած կապերը, այս տարվա ամառային զորակոչի ընթացքում,  2 հազարից 15 հազար դոլարով կազմակերպել են 9 զորակոչիկի և 4 զինապարտի վերաբերյալ բժշկական կեղծ ախտորոշումներ և դրանցով նրանց  ազատել են պարտադիր զինվորական ծառայությունից: Պարզվել է նաև, որ նախկին բարձրաստիճան սպայի հետ գործակցողը զբաղվել է 2 պարտադիր զինծառայողի՝ առողջական մտացածին խնդիրների հիման վրա վաղաժամկետ զորացրելու հարցերով: Այդ գործում նրան օժանդակել է կայազորային հոսպիտալի բժիշկը: 3 անձի մեղադրանք է առաջադրվել: Նախկին բարձրաստիճան սպան և նրան օժանդակողը կալանավորվել են:

Երևանում ոստիկանները հայտնաբերել և բերման են ենթարկել թմրամիջոց վաճառողի և իրացնողի: Ոստիկանության Նոր Նորքի բաժին նախ բերման են  ենթարկել երիտասարդի, որը տասից ավելի փաթեթ թմրամիջոց էր գնել: Այնուհետև գտել են նաև թմրամիջոցը վաճառողին ու ևս մեկ տղամարդու, որի տան բակում արմատախիլ է արվել կանեփի 102 թուփ: Հարուցվել է քրեական գործ։ Բերման ենթարկվածները ձերբակալվել են։

Մոսկովյան փողոցում գործող խանութի դիմաց հինգ էկզոտիկ ծառեր գողացած երեք աղջիկներից երկուսի ինքնությունը պարզվել է: Աշտարակ քաղաքի և Արարատի մարզի Արբաթ գյուղի բնակչուհիները ներկայացել են ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն: Իրավապահները փնտրում են երրորդ անձին և գողացված ծառերը:

Կուրթան գյուղում տասնամյա երեխան հրազենային վնասվածք է ստացել: Ստեփանավանի ոստիկանական բաժին է դիմել նույն գյուղի բնակիչը և հայտնել, որ տան բակում կրակել է իր երեխայի վրա հարձակված թափառական շան վրա, սակայն որսորդական հրացանից արձակված կոտորակներից 2-ը դիպել է հարևանությամբ ապրող երեխայի ոտքին:

Երևան քաղաքի ավագանին որոշում է կայացրել Արցախի պողոտայի վթարային շենքում ապրող բնակիչներին երկու սենյականոց բնակարան նվիրել։ Փլուզման սպառնալիքի տակ ապրող ընտանիքը կտեղափոխվի: