Array ( [mr_id] => 85654 [mr_node] => 75875 [mr_media] => 76151 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76151 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76151.jpg [media_name] => 074A0604.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-10 16:32:11 )
Facebook Instagram Youtube
ՊԲ հրետանային բրիգադի սնունդը մասնավոր կազմակերպություն է ապահովում
Արցախի հրետանային բրիգադի սնունդն ապահովում է մասնավոր կազմակերպություն: Ծրագիրը պիլոտային է: Սննդի կալորիականությունը թելադրում է նախարարությունը, մենյուն կազմում է մատակարար ընկերությունը տեղական արտադրության մթերքներից: Ծրագիրը բրիգադում իրականացվում է արդեն մոտ մեկ ամիս: Հաջողելու դեպքում կկիրառվի նաև ռազմական մյուս կետերում:

Անփոփոխ կարգով, շարքով ու երգով՝ դեպի ճաշարան: Փոփոխությունները ճաշարանի ներսում են: Կեսօրին երկու ապուր, երկու երկրորդ ճաշատեսակ, աղցան, մսամթերք, հյութ, նաև միրգ: Նորակոչիկ Սպարտակը նախկին ճաշարանի հետ է համեմատում. նոր պայմաններից շատ ավելի գոհ է:

Խոհարարները պատրաստում են, օգնականներն ափսեներն են լցնում, զինվորները ստանում ու տեղավորվում են սեղանների շուրջ: ՊԲ հրետանային բրիգադի սննդի կազմակերպման գործը մասնավոր կազմակերպության է վստահվել:

Զինվորական խոհարարներին փորձառու մասնագետներն են փոխարինել: Տիկին Սոֆիկը վստահեցնում է. զինվորի համար ճաշ է պատրաստում այնպես, ինչպես իր տանը, նոր զորացրված իր որդու համար:

Կալորիականությունը պաշտպանության նախարարությունն է ներկայացնում, մատակարար ընկերությունն, ըստ այդմ, ճաշացանկն է կազմում: Փորձնական ծրագիրը երրորդ շաբաթն է իրագործվում: Զինվորի սնունդը համտեսել են պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտպանության և գյուղատնտեսության նախարարները: Ըստ պայմանավորվածության օգտագործվում է տեղական արտադրության մթերքը: Պետնախարարը կարծում է, որ նորույթից կշահի և բանակը, և տնտեսությունը:

Նորույթներ կան ոչ միայն սննդի, այլև հանդերձանքի մեջ: Նորաբաց ընկերությունը շարունակում է զինվորական կոշիկներ արտադրել պաշտպանության բանակի համար: Առաջին խմբաքանակն ուղարկելուց հետո արձագանքներն են գնահատում:

Արցախում արտադրված զինվորական կոշիկները նաև կարտահանվեն: Արդեն ընթանում են բանակցությունները: