Array ( [mr_id] => 85655 [mr_node] => 75876 [mr_media] => 76152 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76152 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76152.jpg [media_name] => wide_3c2075f542c1bac05b2cc8eb37d7bda7.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-10 16:39:55 )
Facebook Instagram Youtube
ՌԴ. 132 նոր հրդեհ է բռնկվել, այրվում է 1 մլն հեկտար անտառ
Երկու օր առաջ Արխանգելսկում տեղի է ունեցել անհաջող ռազմական փորձարկում: Հայտնի է դարձել, որ գաղտնի զենքի պայթյունից 5 մարդ է մահացել:

Ռուսաստանի Արխանգելսկի շրջանում փորձարկման ժամանակ միջուկային շարժիչի պայթյունի հետևանքով զոհվել է Ռոսատոմի 5 աշխատակցից, կա 3 վիրավոր: Հինգշաբթի այստեղ ռազմական անհաջող փորձարկում են իրականացրել: Թե կոնկրետ ինչ զինատեսակ է պայթել, գաղտնի է, բայց հարակից գյուղերում նկատվել է ռադիոակտիվ ֆոնի աճ: Իշխանությունը հանգստացնում է՝ պնդելով, որ ռադիոակտիվ ֆոնը նորմայի մեջ է, բայց որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ հարակից գյուղերում մարդիկ գրոհում են դեղատները յոդ գնելու համար:

Կրասնոյարսկի շրջանում այս շաբաթ պայթած խոշոր զինապահեստում նոր պայթյուններ են եղել: Օգոստոսի 5-ին Աչինսկ բնակավայրի մոտ գտնվող հրթիռային պահեստը կայծակի հարվածից պայթել էր: Այստեղ պահվող 40 հազար հրթիռները հրդեհվել էին: Հարակից գյուղերի բնակիչներին տարհանել էին, բայց այսօր նոր պայթյուններ են եղել: Կա 11 տուժած, զոհեր չկան:

Սիբիրի անտառներն էլ շարունակում են այրվել: Նոր հրդեհները տարածվել են մեկ միլիոն հեկտար տարածքի վրա: Օգոստոսի սկզբից այրվել է ևս 3 միլիոն հեկտար անտառ: Կրասնոյարսկի շրջանում 132 նոր հրդեհ է գրանցվել: Դեպքի վայրում են հազարավոր հրշեջներ, ջրատար հարյուրավոր մեքենաներ, տասնյակ օդանավեր:

Եվ, ևս մեկ լուր Ռուսաստանից: Պատմության մեջ առաջին միջսահմանային ճոպանուղին կմիացնի Ռուսաստանը և Չինաստանը մի քանի րոպեների ընթացքում: Ճոպանուղին կմիացնի ռուսական Բլագովեշչենսկ և չինական Հեյհե քաղաքները ու կանցնի Ամուր գետի վրայով: Նախատեսվում է, որ միջպետական ճոպանուղին կունենա չորս խցիկ` 60 մարդ տեղափոխելու հնարավորությամբ: Ակնկալվում է, որ ուղևորությունը կտևի տասը րոպեից էլ պակաս: