Array ( [mr_id] => 85656 [mr_node] => 75877 [mr_media] => 76153 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76153 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76153.jpg [media_name] => download (16).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-10 16:46:58 )
Facebook Instagram Youtube
Օրվա միջազգային անդրադարձը
Գերմանիայում ատոմակայանի հովացման համակարգի ապամոնտաժումը, աշխարհում առաջինը համարվող ատոմային օղին ու Հոլիվուդյան դերասան Ռիչարդ Գիրի՝ միգրանտներին կատարած անակնկալ ու ինքնաբուխ այցը՝ մեկ ռեպորտաժում:

Եվրոպոլն աննախադեպ ծավալի գործողություն է իրականացրել: Եվրոպական 18 երկրի ոստիկանները մեկ շաբաթվա ընթացքում ստուգել են 127 հազար մարդու, 64 հազար տրանսպորտային միջոց, հազար հարյուր խուզարկություն են իրականացրել: Արդյունքում հայտնաբերել են երեխաների թրաֆիքինգով զբաղվող 36 կասկածյալի, հընթացս գտել են ևս 34 մարդու, որոնք այլ բնույթի հանցանքներ են կատարել:

Դանիայում այս շաբաթ արդեն երկրորդ պայթյունն է որոտացել: Կոպենհագենում նախ պայթյուն է եղել հարկային ծառայության վարչական շենքի մոտ, նախօրեին էլ ռումբ է գործադրվել ոստիկանական բաժնի հարևանությամբ: Կասկածյալին դեռ փնտրում են:

Գերմանիայում ապամոնտաժել են Մյուլհայմ քաղաքի ատոմային էլեկտրակայանի հովացման աշտարակը: Այն պետք է քանդվեր դեռ 2013-ին: Իշխանությունը որոշել է ամբողջովին հրաժարվել ատոմակայանի աշխատանքից և անցնել էներգիայի վերականգնվող աղբյուրների կիրառմանը: Երկրում վերջին ատոմակայանների փակումը նախատեսված է 2022-ին:

Հոլիվուդյան աստղ Ռիչարդ Գիրը ընդհատել է Իտալիայում իր հանգիստը հարևանությամբ տառապող միգրանտներին օգնելու համար: Նա սնունդ է տարել միգրանտների կալանած նավ, ծանոթացել Եվրոպա շտապող ներգաղթյալների հետ: Նավը Իտալիայի ափերի մոտ է արդեն 9 օր: Եվրոպական ափ մտնելու թույլտվություն չունի:

Եվ, գիտնականների միջազգային խումբն առաջին անգամ օղի է պատրաստել Չեռնոբիլի տարածքում աճեցված հացահատիկից և ջրից: Օղին ստացել է Ատոմիկ անվանումը և առաջին սպառողական արտադրանքն է, որը պատրաստվել է ռադիոակտիվ տարածքում: