Մխիթար Հովսեփյանի վայ ֆայ ռաուտերներն ու մյուս սարքերը տեղ հասան մարտին, բայց մաքսազերծումը ձգձգվեց մի քանի ամիս:
Պետեկամուտների կոմիտեում Մխիթար Հովսեփյանի գործին լավ ծանոթ են: Կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, հաստատում է, այո, ապրանքների մաքսազերծման ժամանակ խնդիրներ են առաջացել: Ի սկզբանե ներկայացված 97 անուն ապրանքները հայտարարագրման ժամանակ դարձել են 149 անուն: Ու հենց այստեղ էլ սկսվել են տնտեսվարող-պեկ տարաձայնությունները:
Մխիթար Հովսեփյանի ներկրած ապրանքները մաքսազերծումն անցան կարմիր ուղով, այսինքն՝ ստուգվեցին ոչ միայն փաստաթղթերը, այլ նաեւ՝ հենց ապրանքները: Ու քանի որ տնտեսվարողը չի ունեցել իր բերած ապրանքների ձեռքբերման գների փաստաթղթերը, պեկը գները հաշվեց ԵԱՏՄ բազային գներով:
Մխիթար Հովսեփյանը ցույց է տալիս իր բերած ապրանքները ու չի հասկանում, ինչպես առաջին հայտարարագրման ժամանակ նույն սարքը մեկ գին ուներ, հետո՝ այլ:
ՊԵԿ նախագահի տեղակալը պարզաբանում է: Գների նման տատանումների պատճառը նորից տնտեսավորողի թերի փաստաթղթերն են:
Չիպ կարդացող սարքերի պատասխանը պեկում նույնպես տալիս են: Ի սկզբանե Մխիթարը դրանք հայտարարագրել էր, որպես Պլաստմասե դետալներ, երկրորդ անգամ դրանք Քարտ ընթերցիչներն են հայտարարագրվել: Մխիթար Հովսեփյանը պահանջում է հետ վերադարձնել իրենից ավել հարկված գումարները: ՊԵԿ-ից հայտնում են՝ այս պահին մաքսատանը նորից ուսումնասիրում են ներկայացված ապրանքները, փաստաթղթերն ու մաքսազերծման գները: