Երիտասարդներին բնորոշ վառ գույները Գյումրի ու Վանաձոր են հասել: Այստեղ երիտասարդության միջազգային օրը տոնում են գունային փառատոներով, համերգներով ու խաղերով:
Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը 5-րդ տարին է` երիտասարդների օրը վերածում է գունեղ տոնի: Այս տարի երիտասարդական կենտրոնը հատուկ ուշադրություն է դարձրել կրթական ոլորտին:
Երիտասարդներն այս օրվան անհամբեր են սպասում. տոնին շատ են հետաքրքիր և ուսուցողական ծրագրերը:
Վանաձորում նույնպես երիտասարդների օրը նշում են խաղերով ու միջոցառումներով:
Ամեն տարի հարյուրավոր երիտասարդներ հայտարարագրվում են` իրենց տոնին նվիրված միջոցառումների կազմակերպմանն օգնելու համար: Այս անգամ 299 կամավորից ընտրվել են միայն 60-ը: Կամավորների մյուս մասը կներգրավվի նախագծում` որպես մասնակից: