Array ( [mr_id] => 85671 [mr_node] => 75895 [mr_media] => 76167 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76167 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76167.jpg [media_name] => download (18).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-13 18:24:01 )
Facebook Instagram Youtube
Ռազմագերու ճակատագիրը. հայկական կողմը Կարմիր խաչի միջոցով բանակցում է Բաքվի հետ
Հայաստանյան ու ադրբեջանական մամուլը ողողված է հայ զինվորի՝ ադրբեջանական հատվածում հայտնվելու լուրով: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանը հավատարիմ մնալով իր գործելաոճին, ակտիվորեն շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ փորձելով նսեմացնել հայ զինվորի կերպարը: Պաշտպանության բանակը այդ առիթով հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով հավատ չընծայել հակառակորդի հրապարակումներին: Հայտնի է, որ Ադրբեջանում հայտնված զինվորը Վայոց Ձորի մարզից է: Լուրը լսելուն պես տղայի մայրը հայտնվել է հիվանդանոցում:

Շարքային Արայիկ Ղազարյանի լուսանկարները տարածելով՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդեց, թե զինվորին կտտանքների են ենթարկել, նա էլ չդիմանալով ճնշումներին անցել է իրենց կողմը: Հայաստանի պաշտպանության նախարարի խոսքով, հակառակորդի տեղեկատվությունը տարածել պետք չէ:

Դավիթ Տոնոյանը տեղեկացրեց, որ ընթանում է քննություն, արդյունքները կհրապարակվեն: Հայկական կողմն արդեն դիմել է Միջազգային կարմիր Խաչին զինվորին հետ վերադարձնելու համար:

Արցախի պաշտպանության նախարարությունը կտտանքների հետքերի համար փաստացի մեղադրել է Ադրբեջանին՝ ընդգծելով՝ հակառակորդի նպատակը հայ զինվորի կերպարը նսեմացնելն է, հետևաբար իրենց տարածած վարկածներին հավատալ պետք չէ:

Զինվորը Վայոց ձորի Եղեգիս գյուղից է: Համայնքի ղեկավարը Ժամի հետ զրույցում տեղեկացրեց, որ լուրն իմանալուց անմիջապես հետո հայրը մեկնել է Արցախ: ԶԻնվորի եղբայրն էլ պայմանագրային զինծառայող է:

Զինվորի հարցով Կարմիր Խաչի հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ է խոսել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը: Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունն արդեն ներգրավված է բանակցություններում, փորձում են լուծել զինվորի և իր ընտանիքի միջև կապ հաստատելու հարցը: