Array ( [mr_id] => 85675 [mr_node] => 75899 [mr_media] => 76172 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76172 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76172.jpg [media_name] => 06102017.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-13 18:45:31 )
Facebook Instagram Youtube
Շիրակում համայնքի դպրոցի տնօրեն է վերընտրվել ներկայացված միակ թեկնածուն
Շիրակի մարզի Բյուրակն համայնքի դպրոցի տնօրեն է վերընտրվել ներկայացված միակ թեկնածու Լուսինե Մելիքյանը, որի նկատմամբ 2016-ին քրեական գործ էր հարուցել՝ խոշոր չափերի յուրացում կատարելու մեղադրանքով: Նրան ընտրել է դպրոցի կառավարման խորհուրդը՝ 2 դեմ, 5 կողմ ձայնով:

Շիրակի մարզի Բյուրակն համայնքի դպրոցի տնօրեն է վերընտրվել ներկայացված միակ թեկնածու Լուսինե Մելիքյանը, որի նկատմամբ 2016-ին քրեական գործ էր հարուցել՝ խոշոր չափերի յուրացում կատարելու մեղադրանքով: Նրան ընտրել է դպրոցի կառավարման խորհուրդը՝ 2 դեմ, 5 կողմ ձայնով:

Մարզպետի տեղեկացմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը դեռ չի ավարտվել:

Բյուրակնի դպրոցը պարբերաբար հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Տնօրեն Լուսինե Մելիքյանը 2018-ին աշխատանքից ազատել է դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրեն Մանվել Խոջումյանին՝ նրան թմրամոլության մեջ մեղադրելով այն բանից հետո, երբ Խոջումյանը մամուլին հայտնել է, որ տնօրենը 43 առողջ աշակերտների ընդգրկել է ներառական կրթական համակարգ և յուրացրել է ներառական կրթության կազմակերպման համար բյուջեից հատկացված գումարը:

Մանվել Խոջումյանին աշխատանքից ազատել են պարտադիր բժշկական զննությունից հրաժարվելու համար: Նա 25 տարի աշխատել է դպրոցում, մի քանի տարի եղել է նաև դպրոցի տնօրենը: Ըստ Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնի՝ դատախազությանը տրամադրած տեղեկության, Նա 2009թ-ից հաշվառված է եղել նարկոլոգիական դիսպանսերում: Դպրոցում այդ մասին հիշել են միայն 2018-ին:

Լուսինե Մելիքյանը մինչև դատարանի վճիռը կմնա տնօրենի պաշտոնում: Ըստ մարզպետի, վճռի հրապարակումից հետո միայն պարզ կլինի, Լուսինե Մելիքյանը կշարունակի պաշտոնավարել, թե ոչ: