Array ( [mr_id] => 85676 [mr_node] => 75900 [mr_media] => 76173 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76173 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76173.jpg [media_name] => kdcz0vzfukixisll0sbv1565679599.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-13 18:51:19 )
Facebook Instagram Youtube
Համահայկական խաղերի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Համահայկական ամառային խաղերի պատվիրակություններն այս առավոտ Ծիծեռնակբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել: Ծաղիկներ են խոնարհել, հետո այցելել Հայոց ցեղասպանության թանգարան: Այցն ավանդական է: Պատվիրակություններն այսօր հանգստանում են ու կլինեն Գառնիում ու Գեղարդում:

Համահայկական 7-րդ խաղերի մասնակիցների այցը Ծիծեռնակաբերդ սկսվեց նահատակների հիշատակին նվիրված լուռ քայլերթով:

Համահայկական խաղերը լավ առիթ են դարձել Սփյուռքում ու տարբեր երկրներում ապրող հայերի համար` առաջին անգամ լինել հայրենիքում ու հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության նահատակների հիշատակին: Հուշահամալիր եկած բոլոր մասնակիցները գիտեն իրենց արմատները, պատմությունը, լեզուն ու կրոնը:

Խաղերի մասնակիցները ծաղիկներով պատեցին հուշահամալիրն ու անմար կրակի մոտ հարգանքի տուրք մատուցեցին Ցեղասպանության ժամանակ սպանված կամ բռնի տեղահանված իրենց հարազատների հիշատակին:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի խոսքով` խաղերի մասնակիցների համար Ծիծեռնակաբերդ այցելելն ավանդույթ է դարձել:

Տարբեր երկրների պատվիրակությունները Հայրենասիրական երգերով ու միասնականությամբ եզրափակեցին այցը Ծիծեռնակաբերդ: