Array ( [mr_id] => 85956 [mr_node] => 76124 [mr_media] => 76378 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76378 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76378.jpg [media_name] => Davo Haravayin Africa copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-04 12:25:22 )
Facebook Instagram Youtube
ՀԱՀ-ում անկառավարելի բախումներ են, թալանում են խանութները, կան զոհեր
Անկարգությունները սկսվել են Պրետորիայում տաքսու վարորդի սպանությունից:

Հարավաֆրիկյան հանրապետությունում անկառավարելի բախումներ ու անկարգություններ են: Կա 5 զոհ, բնակիչները սկսել են խանութների զանգվածային թալանը, ոստիկանությունը իրավիճակը չի վերահսկում: Անկարգությունները սկսվել են Պրետորիայում տաքսու վարորդի սպանությունից: Պարզվել է, որ սպանողը նիգերիացի է: Սա բորբոքել է տեղացիների զայրույթը, որոնք գտել ու սպանել են նիգերիացիների: Մարդիկ այստեղ զայրացած են, որ աֆրիկյան այլ երկրների ներգաղթյալները գալիս ու զբաղեցնում են առանց այդ էլ սուղ աշխատատեղերը՝ տեղացիներին թողնելով գործազուրկ: Բախումները շարունակվում են: