Array ( [mr_id] => 85961 [mr_node] => 76128 [mr_media] => 76380 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76380 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76380.jpg [media_name] => Shaqe Amulsar copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-04 13:56:55 )
Facebook Instagram Youtube
Ամուլսարի հանքը շահագործելու վերաբերյալ որոշակի կարծիք դեռ չկա
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հերքել է լուրերը, թե պարտադրանք կա, որ Ամուլսարը պարտադիր շահագործվի:

Ամուլսարի շահագործման մասին քննարկումները կառավարությունում շարունակվում են: Մեկ կարծիք դեռ չկա: Նույնիսկ Էլարդ ընկերության հետ Skype-ով խորհրդակցություն անցկացնելուց հետո, վերջնական տեսակետ չկա: Ավելին, այդ քննարկումներից հետո հարցերը միայն շատացել են: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սպասում է՝ բոլոր կարծիքների ամբողջականացմանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Էլարդի հետ Skype-քննարկմանը չի մասնակցել, բայց դիտելուց հետո ֆիքսել է՝ փորձագիտական աշխատանքի կարիք կա: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ պատասխանում է այն լուրերին, թե անձնական շահագրգռվածություն ունի Ամուլսարի շահագործման հարցում:

Տիգրան Ավինյանը հերքում է նաև լուրերը, թե պարտադրանք կա, որ Ամուլսարը պարտադիր շահագործվի: Ավինյանը վստահ է՝ Ամուլսարի հարցում մեկ պարտադրանք կա՝ որ խնդիրը լուծվի իրավական պետության ու օրենքի սահմաններում: