Array ( [mr_id] => 85967 [mr_node] => 76129 [mr_media] => 76381 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76381 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76381.jpg [media_name] => 39.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-04 14:07:50 )
Facebook Instagram Youtube
Ռուբեն Վարդազարյան. ԲԴԽ-ն այսուհետև գործելու է բաց և թափանցիկ
Հիմա ԲԴԽ մասին խոսելիս՝ ասում են, ծյունինգ արած ա՝ իշխանությանը հարմարեցված: Ռուբեն Վարդազարյանը ոչ իրավական տերմիններով հարցը վերլուծում է բարձրաձայն:

Ռուբեն Վարդազարյանի համար իր առաջին ասուլիսը հեշտ չէր. ինչքան կուտակված սկանդալային հարց կա, հնչեց: Լրագրողները լավ հիշում են, որ ԲԴԽ նախագահն ընտրության օրը հայտարարեց՝ առաջինն ինքն է վեթթինգ անցնելու: Հիմա ճշտում են՝ ասածն ուժի մե՞ջ Է:

Հիմա ԲԴԽ մասին խոսելիս՝ ասում են, ծյունինգ արած ա՝ իշխանությանը հարմարեցված: Ռուբեն Վարդազարյանը ոչ իրավական տերմիններով հարցը վերլուծում է բարձրաձայն:

Դատավոր Դավիթ Գրիգորյանին վերաբերող հարցից հետո խորհրդի նախագահը անընդհատ հիշեցնում էր իր ղեկավրած կառույցի գլխավոր գործառույթը: Ռուբեն Վարդազարյանին հիշեցնում էին, որ ԲԴԽ-ն չկանգնեց Քոչարյանի գործը քննող Դավիթ Գրիգորյանի կողքին, երբ նրա նկատմամաբ քրեական հետապնդում էր իրականացվում:

Նախաքննական մարմնի որոշ քայլեր ԲԴԽ նախագահը մտահոգիչ է համարում, ինչի մասին արտահայտվել է գրավոր: 

Ինչպես կվարվեր ԲԴԽ նախագահը, եթե իր կառույցը շրջափակելու որոշում կայացվեր: Լրագրողի հարցի ենթատեքստը պարզ է՝ դատարանների մուտքերն արգելափակելու՝ վարչապետ Փաշինյանի կոչը նկատի ունի:

Սահմանադրական դատարանում քննվող Քոչարյանի գործի վերաբերյալ Ռուբեն Վարդազարյանը խուսափեց կարծիք հայտնել: Բայց բացեիբաց ասաց, որ ճնշման փորձ կա՝ երկու կողմից էլ: 

Թեման նորից բերեց Իշխանությանը հարմար ԲԴԽ ձևակերպմանը: Հակառակ դեպքում ինչու Ռուբեն Վարդազարյանի ղեկավարած կառույցը լռեց, երբ վարչապետը որոշ դատավորների անվանեց պատերի տակ վնգստացող: Ռուբեն Վարդազարյանը պնդեց, որ ինքը քաղաքական խարդավանքների չի խառնվում: 

ԲԴԽ նախագահը պնդում է, որ այս պահից գործելու է բաց ու թափանցիկ: Պատրաստ է անձամբ պատասխանել լրագրողների ցանկացած հարցի: