Array ( [mr_id] => 85972 [mr_node] => 76131 [mr_media] => 65996 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 65996 [media_album] => 10 [media_path] => media/2017/06/65996.jpg [media_name] => 6456633.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-06-17 10:35:14 )
Facebook Instagram Youtube
Աղբահանության ճգնաժամ խորանում է ` քաղաքապետարանը և Սանիթեքը շարունակում են մեղադրել միմյանց
Քաղաքապետը հայտնել է, որ սեպտեմբերի 10-ին ավագանու նիստից հետո կպատասխանի բոլոր հարցերին:

Կիլիկիա թաղամասն է: Ավտոկայանի և սննդի կետերի հարևանությամբ աղբի բուրգեր են, գարշահոտություն, ճանճեր: Գիշերներն էլ, ըստ բնակիչների, կատուները, շներն ու առնետներն են հայտնվում, յուրաքանչյուրն իր բաժին աղբի հետևից: 

Բակեր կան, որ արդեն զրկվել են երեխաների խաղատարածքից; Ադանա փողոցում՝ աղբը լցվել է բակերն ու հարևան տները: Ոտքդ աջ ու ձախ դնես՝ կհայտնվես գարշահոտություն տարածող աղբաջրերի մեջ: 

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց՝ Սանիթեքը մեկ շաբաթ է մայրաքաղաքում դուրս չի եկել աղբահանության: Լրագրողները հետաքրքրվեցին՝ դա կարո՞ղ է «Սանիթեքի» հետ պայմանագրի լուծարման հիմք հանդիսանալ:

Քաղաքապետը հայտնեց, որ սեպտեմբերի 10-ին ավագանու նիստից հետո կպատասխանի բոլոր հարցերին:

Քաղաքապետարանը մայրաքաղաքում աղբահանությունն իրականացնող օպերատորին մեղադրում է չարաշահումների մեջ: Սանիթեքն էլ՝ քաղաքապետարանին է մեղադրում՝ ֆինանսական պարտավորությունները չկատարելու մեջ: Ընկերությունը մեկ շաբաթ առաջ հայտարարել էր, որ իր ֆինանսական վիճակի վրա ճնշումներ են գործադրվում՝ վերջնականապես վտանգելով ծառայաթյունների մատուցումը: Ընկերությանը վճարվող գումարից պահվել է ավելի քան 300 միլիոն դրամ: Սանիթեքը Ժամը լրատվականին տեղեկացր, որ դիզվառելիքի փողչ ունեն: Շաբաթվա վերջին հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ և կներկայացնեն իրենց բացահայտումները: