Array ( [mr_id] => 85975 [mr_node] => 76134 [mr_media] => 76376 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76376 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76376.jpg [media_name] => Davo Abxazia copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-04 12:17:03 )
Facebook Instagram Youtube
Խաջիմբան և Կվիցինիան պատրաստվում են 2-րդ քվեափուլին
Աբխազիայում նախագահական ընտրություններին ընդառաջ քաղաքական լարվածության առանցքում են հայտնվել հայերը:

 Գործող նախագահ և նախագահի թեկնածու Ռաուլ Խաջիմբայի նախընտրական շտաբը հայտարարել է, թե ընդդիմությունն ահաբեկում է Աբխազիայի հայկական գյուղերի՝ Գագրայի եւ Գալսկի շրջանի բնակիչներին: 

Խաջիմբան օրեր առաջ հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա հայերը պատմում են, որ վերջին տարիներին մշտապես ստացել են նախագահի աջակցությունը: 

Նախագահի մյուս թեկնածուն և Խաջիմբայի մրցակից Ալխաս Կվիցինիայի շտաբը Հայտարարել են, թե հենց Խաջիմբայի կողմնակիցներն են վախեցնում Աբխազիայի հայ և ռուս քաղաքացիներին: Ավելի վաղ ընդդիմադիրները բացատրել էին, թե ինչու է Աբխազիայում նախընտրական քարոզարշավն այսքան լարված: 

Նախահական ընտրությունների առաջին փուլում առաջատարը գործող նախագահն էր, բայց նա չի կարողացել հաղթահարել 50 տոկոսի շեմը: Հիմա Խաջիմբան և Կվիցինիան պատրաստվում են երկրորդ փուլին, որը կկայանա այս կիրակի: