Array ( [mr_id] => 85981 [mr_node] => 76135 [mr_media] => 76387 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76387 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76387.jpg [media_name] => maxresdefault (1).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-04 19:04:39 )
Facebook Instagram Youtube
Մեծ Բրիտանիայի պառլամենտը վարչապետից պահանջում է նոր բանակցություն սկսել Եվրամիության հետ
Եվրամիությունը պահանջում է վավերացնել նախկին վարչապետի բանակցած Բրեքսիթի փաստաթուղթը: Այս փակուղու առջև է հայտնվել Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Բորիս Ջոնսոնը պահանջում է իրեն չխանգարել: Այդ նպատակով նա որոշել է սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 14-ը կասեցնել պառլամենտի աշխատանքը: Ջոնսոնի դեմ դուրս են եկել նույնիսկ իր կուսակիցները, որոնք էլ ընդդիմությանը նախօրեին օգնել են հրատապ օրենք ընդունել՝ արգելելով վարչապետին ձևավորել պառլամենտի օրակագը: Այսօր էլ պառլամենտը ընդունելու է ևս մեկ օրենք՝ վարչապետին ստիպելով մոռանալ անգործարք Բրեքսիթը: 

Բայց Բրյուսելի տեսակետը Լոնդոնում կարծես ոչ ոք չի լսում: Նոր բանակցություն չի լինելու, անկախ նրանից, թե պառլամենտն ու վարչապետը ինչ հայտարարի կգան: Մնում է արտահերթ ընտրության տարբերակը, բայց դա էլ չի լուծում ճգնաժամը: Նոր կառավարությունը լավագույն դեպքում Բրեքսիթը ևս մեկ անգամ կհետաձգի: 

Սա Պառլամենտում կառավարության ներկայացուցիչն է: Նա 3 ժամ պառկել է նիստերի դահլիճում՝ ցույց տալով իր վերաբերմունքը աննախադեպ ճգնաժամին: Պառլամենտը կտրականապես մերժել է նախկին վարչապետի բանակցած գործարքը, Եվրամիությունը կտրականապես մերժել է նոր բանակցության առաջարկը, հիմա էլ պառլամենտը արգելում է անգործարք Բրեքսիթը: Մնում է նոր հանրաքվեն, ինչին էլ կտրականապես դեմ է իշխող կուսակցությունը: