Array ( [mr_id] => 85989 [mr_node] => 76142 [mr_media] => 76391 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76391 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76391.jpg [media_name] => Ani Iran.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-05 12:25:43 )
Facebook Instagram Youtube
Իրանը սկսում է միջուկային պարտավորությունների կրճատման 3-րդ փուլը
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը մերժել էր բանակցությունների վերսկսման Իրանի պայմանները:

Իրանի նախագահը հայտարարել է, որ վաղվանից իր երկիրը սկսում է միջուկային պարտավորությունների կրճատման երրորդ փուլը: Թեհրանը հաստատել է ուրանի հարստացումն արագացնող գիտահետազոտական փորձարկումների մեկնարկը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահը մերժել էր բանակցությունների վերսկսման Իրանի պայմանները: Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը միջնորդների կարիք չունի և բանակցություններ կվարի միայն Թեհրանի հետ: Միջնորդն այս դեպքում Ֆրանսիայի նախագահն էր: Միացյալ Նահանգները նաև 15 մլն դոլար պարգև է խոստացել իրանցի զինվորականների ֆինանսական միջոցների մասին տեղեկությունների համար: