Array ( [mr_id] => 86019 [mr_node] => 76153 [mr_media] => 76400 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76400 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76400.png [media_name] => 1-13.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-05 16:16:38 )
Facebook Instagram Youtube
Վթարներ ու զոհեր՝ ինչու է ուղևորափոխադրումը դարձել «մահացու»
Ըստ Հրանտ Եղիազարյանի՝ վթարներն ավելի շատ են, քանի որ բացիթողի վիճակ է:

Վրաստանի և Ռուասատանի տարածքներում հայ ուղևորներ փոխադրող մեքենաների վթարներն ավելի պարբերական են դարձել, քանի որ չկա վերահսկողություն, բացիթողի վիճակ է, ամեն ինչ թողնված վարորդների քմահաճույքին: Սրանք փոխադրողների միության նախագահի ձևակերպումներն են: 

Արգելված է, որ այդ ամբողջ ճանապարհին մեքենան վարի մեկ վարորդ: Պետք է լինի առնվազն երկուսը: վարորդները չեն անցնում բուժստուգում, մեքենաները չեն անցնում տեխնիկական ստուգում: Հիմա շատ տարածված մինիվեններով ընդհանրապես արգելված է միջպետական ուղևորափոխադրումներ իրականացնել, դրա համար էլ աշխատում են այսպես ասած սև դաշտում: Հրանտ Եղիազարյանի խոսքով՝ մահացու ուղևորափոխադրումները կարող են կանխվել, եթե պատասխանատու կառույցները տեսնեն ամենուր կախված հայտարարությունները: 

Փոխադրողների միության նախագահն ասում է՝ նոր վթարներից կարելի է խուսափել, եթե խստացվի վերահսկողությունը գոնե Հայաստանի տարածքում: