Array ( [mr_id] => 86014 [mr_node] => 76156 [mr_media] => 76403 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76403 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76403.jpeg [media_name] => cq5dam.thumbnail.cropped.750.422.jpeg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-05 16:57:25 )
Facebook Instagram Youtube
«Երեխաների քաղաք» ծրագիրը թերի է և լրամշակման կարիք ունի
«Հայկական Կարիտաս» ծրագրերի ղեկավար Անահիտ Գևորգյանի կարծիքով՝ աղմուկն ու դժգոհությունն առաջացել է ծրագրի անվանումից, որը կոչվել է «Երեխաների քաղաք»:

«Դեմ ենք մեկուսացմանը» նախաձեռնության անդամները կառավարությունից պահանջում են չեղարկել որոշումը, որով «Հայկական կարիտաս» բարեգործական կազմակերպությանն անհատույց հողատարածք է հատկացվելու՝ սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների համար քաղաք կառուցելու համար: 

Նրանց պնդմամբ՝ խոցելի խմբերին մի վայրում հավաքելը խտրականություն է և մարդու իրավունքների կոպիտ խախտում: 

«Հայկական Կարիտաս» ծրագրերի ղեկավար Անահիտ Գևորգյանի կարծիքով՝ աղմուկն ու դժգոհությունն առաջացել է ծրագրի անվանումից, որը կոչվել է «Երեխաների քաղաք»: Մարդու իրավոււքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները ենթադրել են, որ երեխաները մեկուսացվելու են, մինչդեռ գաղափարը հաշմանդամություն ունեցող երեխաների համար բարենպաստ պայմանների ստեղծում է ու կրթության իրավունքի իրացումը: 

«Հայկական կարիտասի» ծրագրերի ղեկավարն ընդունում է, որ նախնական ծրագիրը թերի է և լրամշակման կարիք կա, արդեն հանդիպել են կրթության, գիտության և աշխատանքի և սոցիալական ապահովության փոխնախարարների հետ, ստացել են առաջարկներ, որոնք հաշվի են առ