Array ( [mr_id] => 86016 [mr_node] => 76157 [mr_media] => 76404 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76404 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76404.jpg [media_name] => Ani Britania copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-05 17:48:20 )
Facebook Instagram Youtube
Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ փակուղու առաջ
Պառլամենտում ընթացող քննարկումների ժամանակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց:

Մեծ Բրիտանիայի պառլամենտը փակուղու առջև է կանգնեցրել երկրի վարչապետին: Ընդունվել է օրենք, որն արգելում է իրագործել անգործարք Բրեքսիթ և վարչապետին ստիպում է Եվրամիությունից բաժանման հետաձգում խնդրել: 

Բայց սրա համար պառլամենտի երկու երրորդի հավանությունն է պետք: Ընդդիմությունը չի միացել՝ վարչապետին հասցնելով 3-րդ ծանր հարվածը:

Հիմա վարչապետը պետք է ամեն ինչ անի, որ ընդունված որոշումները թագուհին շուտ հաստատի , որից հետո, երկուշաբթի կառավարությունը նորից քվեարկության կդնի արտահերթ ընտրության հարցը: Պառլամենտի աշխատանքի կասեցումն, այսպիսով, հետաձգվում է՝ տապալելով վարչապետի նախաձեռնությունը, որից էլ սկսվել էր այս ամբողջ խառնաշփոթը: Ավելին, պատգամավորի մանդատից հրաժարվել է վարչապետի եղբայրը՝ հայտնելով իր անհամաձայնությունը: 

Պառլամենտում ընթացող քննարկումների ժամանակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց: Նրանք պահանջում են դադարեցնել Բրեքսիթյան մղձավանջը: Ոմանք ցանկանում են նոր հանրաքվե, մյուսները՝ ճիշտ հակառակը՝ կոշտ Բրեքսիթի կողմնակից են: Բրյուսելում էլ դեռ սպասում են: Այս պահին Բրեքսիթի վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է: