Array ( [mr_id] => 86023 [mr_node] => 76163 [mr_media] => 76408 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76408 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76408.jpg [media_name] => -ավետիսյան-քկ-փոխնախագահ-e1536415289318.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-06 13:53:44 )
Facebook Instagram Youtube
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանն ազատման դիմում է գրել
Լուրը հաստատել է վարչապետի մամուլի խոսնակը:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանն ազատման դիմում է գրել։  Նա քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ է նշանակվել 2018-ի օգոստոսին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։

Նախօրեին լուրեր կային, որ ազատման դիմում է գրել նաև Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը: Սակայն քննչական կոմիտեն հայտնում է, որ նշանակվել է ծառայողական քննություն, որից հետո կկայացվի քննիչի պաշտոնավարման որոշումը: